• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Մցխեթ-Մթիանեթ. მცხეთა-მთიანეთი

Նկարագրություն: 
Մցխեթ-Մթիանեթ (վրացերեն მცხეთა-მთიანეთი), մարզ Վրաստանի հյուսիս-արևելքում, նրան շրջապատում են Արագվի եւ Կուր գետերը: Մցխեթան համարվում է Վրաստանի ամենահին եւ ամնեագեղեցիկ քաղաքներից: Այն կառուցվել է Ք.ա 2 դարում՝ Մցխեթ արքայի օրոք: Մցխեթա-Մթիանեթին զբաղեցնում է Վրաստանի մի քանի պատմական շրջաններ՝ Էրցո-Թիանեթի, Փշավիի, Խևի, Խևսուրեթի և Ներքին Կարթլիի արևելյան մասը։ Մարզը բաժանված է 5 շրջանների: Մցխեթա-Մթիանեթի տարածքը բաժանված է Գլխավոր Կովկասյան լեռնաշխթայով՝ հարավային և հյուսիսային մասերի։ Դրանք միացված են Խաչի լեռնանցքով։ Մի քանի դար շարունակ Մցխեթան եղել է Վրաստանի մայրաքաղաքը, սակայն 5-րդ դարի վերջում մայրաքաղաք դարձնում են Թբիլիսին, որը իր հմայքով այդքան էլ չէր տարբերվում Մցխեթայից: Մցխեթայի ամենահին թաղամասներն են` Սարկինե, Ցիցամուրի, Նակլուկաբերի, Կարսնաի, Կոդմանի։ Նարեկ Սահակյան, էկո-հայրենագիտական ակումբ