• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Քննությունը մարզական տոն

Նույնիսկ եղանակն էր բարենպաստ ասօրվա ֆիզկուլտուրայի քննությունը 9-րդ դասարանցիների մոտ պատշաճ կազմակերպելու համար: Վաղ առավոտից կրթահամալիրի մարզաբազան պատրաստ էր ընդունելու ուսումնական տարվա առաջին քննությունը: Մարզաառողջարարական կենտրոնի  բոլոր դասավանդող- մարզիչները նախապես պատրաստված սկսեցին քննական թեստերի անցկացումը:Ֆիզկուլտուրայի քննությունը շատ լավ անցավ, առանց արտակարգ պատահարների , իսկ քննական կենտրոնը Մայիս Նիկողոսյանի ղեկավարությամբ ամփոփեց արդյունքները, որը գոհացուցիչ էր և օրինակելի:  Իսկապես քննությունը վերածվեց մարզական տոնի: