• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Պապյե մաշե. ամառային ճամբար

Նկարագրություն: 
Պապյե մաշե (ֆր. papier mâché ՝ծռմռված թուղթ )-թղթային նյութ (թերթ, ամսագիր, տուալետի թուղթ, ստվարաթուղթ…), սոսնձային զանգված (էմուլսիա, ալյուր..) և ստացվում են ցանկացած ձևաչափի, ծավալի ֆորմաներ: Չնայած անվան ֆրանսիական ծագմանը, այն Ֆրանսիայում ի հայտ է եկել 17-րդ դար կեսերից Ճապոնիայից, որտեղ հիմնականում այս սկզբունքով պատրաստել են սաղավարտներ, իսկ առավել ամրության համար այն մի քանի շերտ լաքապատման են ենթարկել: Նման սկզբունքով արված համազգեստներ են հայտնաբերվել Խանի դինաստիայի հետ կապված պեղումների ժամանակ (202 մ.թ.ա.— 220 մ.թ.): Սոսնձային խառնուրդի բազում տեսակներ կան՝ կախված նրանից, թե ինչ ամրության կամ թեթևության, ինչ ծավալի կամ ինչի համար նախատեսված միտում ունի իր մեջ աշխատանքը: Այս դեպքում պատրաստելու ենք կերպարանային դիմակներ և սարքելու ենք միջին թեթևության ու խտության զանգված՝ առանց գիպսի, կավճի փոշիի և էլի մի քանի բաների (սոսնձային զանգված. էմուլսիա՝ 1 կգ., ալյուր՝ 200 գր., ջուր՝ 1 լտ.): Պատրաստման եղանակը՝ վերոհիշյալ նյութերը հավասարաչափ խառնելով իրար՝ ստանում ենք համասեռ զանգված: Փչում ենք մի տասը փուչիկ և նախապես կտրատված թերթերը թաթախում սոսնձի մեջ, ու սահեցնելով կպցում փուչիկին, ապա փուչիկները կախում ենք վերևից և թողնում 1 օր՝ մինչև լավ չորանա: Չորանալուց հետո այն կարող ենք կտրել մեջտեղից, աչքերի փոսիկներ անել և ներկանյութով (գուաշ, ջրաներկ..), կտորներով, կոճակ-հուլունգներով ոճավորել, տալ կերպարանք, թեմատիկ տեսք: