• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մայիսյան հավաքի խրոնիկայից

 

Թարմ <<տնական>> ուտելիքի ախորժելի բուրմունք, բազմաթիվ խաղալիքներ, գույնզգույն նկարներ, հարմարավետ դասասենյակներ ` կարծես ստեղծված փոքրիկների ստեղծագործական ինտերպրետացիայի համար , մեծ թափանցիկ ապակիներ` ճնշող փակ պատերի և փակ դռների փոխարեն: Ավագ դպրոցի ուսուցիչները, իհարկե, միշտ կաջակցեն և կօգնեն քեզ, բայց հաստատ չեն կատարի քո մանր կապրիզները, ինչպես դա անում են Նոր դպրոցում. կարճ ասած` <<դրախտ երկրիս երեսին>> հասկացությունը ստեղծված է կրթահամալիրի Նոր դպրոցի մասին (just by my personal view): Հավես է անցնում առօրյան այս երեխաների մոտ, իսկ իմ մանկապարտեզը մռայլ էր ու ձանձրալի, էլ չեմ խոսում միջին դպրոցի մասին… Անկախ քո կամքից` արթնանում է նոստալգիա անցած-գնացած օրերի նկատմամբ: Նոր դպրոցի սովորողները հիմնականում մինչև 9-10 տարեկան են իհարկե, բայց դե ես էլ այդքան ծեր չեմ. ընդամենը 15 տարեկան և իրավունք վերապահեցի ինձ թռվռալ նրանց հետ միասին: Կարելի էր, չէ՞:  :D   Նկարվեցինք և նկարեցինք, խաղացինք, դաս լսեցինք: Մեղքներս ինչ թաքցնեմ, հակառակ տիկին Ռինայի խստությանը` հացրինք ցոգոլ էլ ցրել:

Այցելությունը Նոր դպրոց ուներ ճանաչողական բնույթ, և մեր ուսուցչուհիները տարել էին մեզ Նոր դպրոցի հետաքրքիր կյանքը դիտելու և ունկնդրելու, Նոր դպրոցի հավես մթնոլորտը զգալու: Շնորհակալություն նրանց դրա համար, բայց մյուս կողմից ` հիմա նստած եմ իմ սենյակում, լիքը տնային աշխատանք ունեմ անելու, բայց նստած մտածում եմ , թե ինչպես լուծարել պայմանագիրը Ավագ դպրոցի հետ և տեղափոխվել Նոր դպրոց: Հետաքրքիր է, կընդունե՞ն:

Մերի Շարոյան 10-1 դաս.