• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տեղեկացվում է Էրեբունի համայնքը

Արդեն չորորդ օրն է, ինչ Էրեբունի համայնքի հիմնական դպրոցներով շրջում ենք մենք՝ Զառան և Մարգարիտան: Նախատեսված 17 դպրոցներից արդեն այցելել ենք 14-ը, ևս մեկ օր և կավարտենք մեր առաքելությունը՝ 9-րդ դասարանցիներին տեղեկացնելու կրթահամալիրի ավագ դպրոցներում ընդունելության մասին: Նշեմ, որ բոլոր դպրոցներում մեզ շատ բարեհամբույր են ընդունել, ջերմ բարևներ են ուղարկել տիար Բլեյանին և մի շարք ուսուցիչների: Տեղեկատվական թերթիկները անձամբ հասցնում ենք սովորողներին և հաջողություն մաղթում կողմնորոշվելու հարցում: