• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ճամբարային առօրյա Նոր դպրոցում

Նկարագրություն: 
Ճամբարային առօրյայի չորրորդ օրն է` մի քիչ ավելի լարված ու պատասխանատու. մեկ օր մնաց, վաղը մեր պարահանդեսն է, մեր` շրջանավարտներիս վերջին դպրոցական ամանորյա պարահանդեսը: Հարկավոր է շատ լավ պատրաստվել, ու մեր աշխատանքային խումբը գրում է, ջնջում, փոխում-ավելացնում: Իսկ կրթահամալիրի տարբեր դպրոցներում շարունակվում են ամանորյա միջոցառումներն ու հավաքները: Ավագ դպրոցում սովորելու երեք տարիներին առիթը բաց չեմ թողել` ներկա գտնվելու Նոր դպրոցում կազմակերպվող տարբեր հավաք-տոնախմբությունների: Այո′, հատկապես Նոր դպրոցի, ուղղակի և′ տանս է մոտիկ, և′ մի տեսակ ուրիշ սիրով եմ սիրում այդ դպրոցը: Մանկանում եմ մի քիչ ու տխրում. շրջանավարտ եմ այս տարի: Այսօր էլ մասնակցեցի դպրոցի փոքրիկների հավաքին… Աննա Մովսեսյան 12-րդ դասարան