• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ինձ շատ լավ և բարյացակամ ընդունեցին

Մայիսի 10-ին և 11-ին այցելեցի ՀՀ ք. Երևանի Ավան վարչական շրջանի թիվ 180 (տնօրեն` Լևոն Սարգսյան), թիվ 124 (տնօրեն` Նաիրա Մարտիրոսյան), թիվ 104 (տնօրեն` Հայկանուշ Նիկոյան), թիվ 171 (տնօրեն` Արամ Սաֆարյան), թիվ177 (տնօրեն` Ռաֆայել Մադոյան) հիմնական դպրոցներ: Ինձ շատ լավ և բարյացակամ ընդունեցին, որի համար շնորհակալություն եմ հայտնում թե´ տնօրեններին, թե´ այն անձանց, ովքեր ինձ ուղեկցեցին 9-րդ դասարանցիների մոտ, որոնց  անձամբ բաժանեցի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցների մասին տեղեկատվական թերթիկները, ներկայացրեցի և բացատրեցի թերթիկներում գրվածը, պատասխանեցի աշակերտների հարցերին:

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Գագիկ Այվազյանին` ամուսնուս` ինձ աջակցելու և ուղեկցելու համար: