• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեռելոցից մեռելոց հավատացյալ չեն դառնում կամ մեռելոցային երկուշաբթիներ

Հենց սկզբից ասեմ, որ ես մեծագույն հարգանքով եմ վերաբերվում մահացած մարդկանց հիշատակին, սակայն անընդունելի եմ համարում մարդկանց գերեզմաններ ստիպողաբար գնալու փաստը: Հարազատների շիրիմին մարդիկ գնում են կամովի, և ամենևին էլ կարևոր չէ` շաբաթվա որ օրն են գնում. աշխատանքային օրվա ավարտից հետո, թե՞ հանգստյան օրերին: Դա ներքին պահանջ է, հոգուց եկող մի բան, և ոչ թե պարտադրանք: Թե ՞ առավել մեծ ուշադրություն դարձնելով հանգուցյալների հիշատակին` եկեղեցական ծեսերի և ավանդույթների ստիպողականության պայմաններում ավելի հավատացյալ ենք դառնալու...

Որքանո ՞վ  է արդարացված մեռելոցային երկուշաբթիների գոյությունը, երբ շաբաթվա հենց սկզբից ողջ հանրապետությունով մեկ ամեն ինչ կանգ է առնում: Իսկ ի՞նչ անեն այն մարդիկ, ովքեր, բարեբախտաբար, գերեզմաններ գնալու կարիք չունեն: Հասկացանք, որ մեր հասարակությունը գերեզմանապաշտ է, բայց դա չի նշանակում, որ այն պիտի ամրագրվի օրենքով: Եվ ո ՞վ ասաց, որ հարմար է երկուշաբթի օրվա աշխատանքային օրը տեղափոխել շաբաթ օրը …

Հիշեցնում եմ, որ կառավարության որոշմամբ` տաղավար տոներին հաջորդող մեռելոցի օրերը ոչ աշխատանքային են: Կուզեի լսել նաև Ձեր կարծիքը:

Հարգանքով` Նունե Մովսիսյան