Հունվարի 14-ին, առավոտյան ժամը 9:00-ին հայտնի դարձավ, որ Կենտրոնի առաջին հարկի համակարգչի մոնիտորը (19 դյույմ, 3x4) անհայտ պայմաններում անհետացել է: Կատարված հարցումները բերեցին որոշակի եզրահանգման:
Խնդրում ենք վերադարձնել անհրաժեշտ ուսուցման գործիք մոնիտորը:
Արհեստագործական ավագ դպրոցի 11-րդ դասարանի սովորող Արման Նազարեթյանը մայիսի 30-ին` ժամը 14:00 -15:00-ի սահմաններում փողոցում իրեն վատ է զգացել և կորցրել գիտակցությունը: Ընկնելու պատճառով վնասել է գլուխը և ծունկը:
Արմանը գտնվում է 3-րդ մանկական հիվանդանոցում:Այսօրվա տվյալներով նա իրեն լավ է զգում:
Հիմնական դպրոցի 4-րդ դասարանի Կարապետյան Էլլադան, 9-րդ դասարանի Վարդազարյան Շողակաթը, 3-րդ դասարանի Կարեն Մելիքյանը հիվանդացել են ջրծաղիկ վարակիչ վիհանդությամբ:
9-5 դասարանի սովորող Ռուստամյան Դավիթը հիվանդացել է ջրծաղիկ վարակիչ հիվանդությամբ:
Ջրծաղիկի ժամանակ կլինիկական առողջացումը սկսվում է ոչ շուտ, քան հիվանդության 10-րդ օրը: Հիվանդը համարվում է վարակիչ ցանավորման ամբողջ ընթացքում և մինչև 5-րդ օրը՝ հաշված ցանավորման վերջին էլեմենտի ի հայտ գալը:
Վարժարանի ավագ դպրոցի 11-2 դասարանի սովորող Թովմասյան Ռիման մայիսի 17-ին գլխացավի դեմ ընդունել է տատիկի տված դեղահաբը` ասկոֆեն, գլխացավը չմեղմանալու պատճառով շարունակել է ընդունել և ստացել թունավորում` գլխացավ, սրտխառնոց, գլխապտույտ:
Այսօր Գեղարվեստի դպրոցի գրասենյակի քաղաքային հեռախոսահամարը օրվա ընթացքում չի գործել` գծի վնասված լինելու պատճառով: Անսարքության մասին տեղեկացվել է ԱՀԿ, որտեղ գրանցվել է ահազանգը և, որտեղից մեզ խոստացել են օրենքով սահմանված երեք օրվա փոխարեն մեկ օրվա ընթացքում վերանորոգել գիծը:
Մինչև հեռախոսագծի վերականգնումը բոլոր հարցերով կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` 093091504:
Գրասենյակի ղեկավար` Ծովինար Սարգսյան
8-4 դասարանի սովորող Օսիպով Կարենը շաբաթ օրը հասարարական նախագծի ժամանակ վնասել է ոտքը:Երեկոյան ծնողը դիմել է բժշկի:Վնասվածքի պատճառով Կարենը 25 օր կստանա տնային ուսուցում:
Ապրիլի14-ին` ժամը16.10-ին, Միջին դպրոցի 7-րդ դասարանի սովորող Էդուարդ Սահակյանը,դասերը վերջացնելուց հետո` տունդարձի ճանապարհին, դպրոցի հարևանությամբ գտնվող խաղահրապարակում ընկերների հետ խաղալիս ընկել է սղարանից և ստացել վնասվածք. կոտրել է ձեռքը: Ընկերներն Էդուարդին ուղեկցել են տուն, ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն:
Այսօր` ուսումնական պարապմունքների ավարտից հետո, ժամը 14:55-ին Նոր դպրոցի 5.2 դասարանի սովորող Էդգար Գալստյանը բակից գնդակով հարվածել է գրասենյակի պատուհանին, որի արդյունքում ապակին կոտրվել է:Էդգար Գալստյանի մայրն անմիջապես տեղեկացվել է միջադեպի մասին: Կոտրված ապակին մինչև շաբաթվա վերջ ծնողների միջոցներով կվերականգնվի:
Միջին դպրոցի 7-4 դասարանում գրանցվել է ջրծաղիկի նոր դեպք՝ Կարապետյան Սուրեն:
Ըստ գոյություն ունեցող առողջապահական հրահանգների, 7-2, 7-4 և 9-1 դասարանների ջրծաղիկով մինչև հիմա չհիվանդացած երեխաների նկատմամբ սահմանվում է կարանտին 11-21 օր՝ հաշված վերջին շփումից:
Կրթահամալիրի առողջապահական ծառայությունը այդ երեխաներին ամեն օր կատարում է ջերմաչափում և հետևում մաշկին:
EducationUSA մրցունակ աշակերտների ակումբը խմբային ինտենսիվ խորհրդատվական ծրագիր է, որն աջակցում է ավագ դպրոցի աշակերտներին, ովքեր ցանկանում են մրցունակ լինել՝ որպես ԱՄՆ-ի քոլեջների և համալսարանների դիմորդներ:
Մայիսի 24-ին՝ ժամը 10.00 մայր դպրոցի մարմարյա սրահում սկսվում է շրջանավարտների «Ցտեսություն» տոնախմբությունը: Վստահ եմ, որ մեզնից յուրաքանչյուրը առավելագույնը կանի միասին ուրախանալու, տոնը որևէ միջադեպով չփչացնելու համար: Մենք այդ օրը գալիս ենք դպրոց սովորականի նման` հասարակական տրանսպորտով, ոտքով, խաղաղ, ուրախ, կիրթ… Բոլոր այլ ցուցադրական դրսևորումները սեբաստացու վարքին անհարիր են և դպրոցների տնօրենների ու իմ կողմից կտրուկ կասեցվելու են:
Մայիսի 24-ին՝ ժամը 10.00՝ ուրախ տոնախմբություն յուրաքանչյուրիս: