• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արտակարգ պատահար

Արտակարգ պատահար

Oct
24

Հոկտեմբերի 24-ի գիշերը կրթահամալիրի Ագարակում գրանցվել է արտակարգ պատահար: Թափառող շները ներխուժել են Ագարակի տարածք, հոշոտել են հայկական գամփռ ցեղատեսակի շանը: Չնայած բոլոր ջանքերին առավոտյան փոքրիկ Լառան սատկեց:

Արտակարգ դեպք, ՄԴ բացօթյա մարզադաշտ

Nov
24

ՙՙՍեբաստիա՚՚ մարզահամալիրի Մայր Դպրոցի բացօթյա մարզադաշտում գրանցվել է արտակարգ պատահար: Ֆուտբոլի դաշտի երկայնքով նոր տեղադրված աթոռների սյուները բոլորը հանված-գցված էին: Դեպքն արձանագրվել է կիրակի (23.11.14) օրը: Այդ օրվա պահակ-պատասխանատու Վլադը պատմեց, որ մի քանի անգամ մի խումբ երիտասարդներ ներս են մուտք գործել մարզադաշտ՝ ցանցի վրայով, որոնց ինքը դուրս է քշել-հանել: 

Արտակարգ պատահար

Jan
14

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Արտակարգ պատահար

Dec
23

Դեկտեմբերի 22-ին գիշերը ժամը 1:00 Հիմնական դպրոցը հոսանքազրկվել է: Գիշերային պահակը ահազանգել է,և ժամը 2:00- ին անսարքությունը վերացվել է:

Արտակարգ պատահար

Nov
08

Ավագ դպրոց-վարժարանում տեղի է ունեցել արտակարգ պատահար:  3-5 կաբինետից գողացել են երեք Destination-1, երկու English in Mind 2, երկու English in Mind 3 գրքերը:

Արտակարգ պատահար

Sep
24

Այսօր`սեպտեմբերի 24-ին,Քոլեջ-Արհեստագործական ավագ դպրոցի 10-րդ դասարանի սովորող Արտյոմ Մանուկյանը երկար դասամիջոցին հրմշտոցի արդյունքում կոտրել է խեցեգործության արհեստանոցի  ցուցափեղկի ապակին:Ծնողը տեղեկացվել է,պատճառված վնասը կփոխհատուցվի:

Արտակարգ պատահար

Sep
14

Այսօր՝ սեպտեմբերի 14-ի առավոտյան ժամը 10:00-ին, պարզվել է, որ Արհեստագործական ավագ դպրոցի ընթերցասրահից անհետացել է համակարգչի պրոցեսորը, պրոյեկտորը և ուժեղացուցիչը:

Կարգի համաձայն դեպքի մասին տեղեկացվել է կրթահամալիրի տնօրենը, ՀՀ ոստիկանության քննչական վարչության Մալթիա-Սեբաստիայի բաժինը:

Արտակարգ պատահար

Jan
14

Հունվարի 14-ին, առավոտյան ժամը 9:00-ին հայտնի դարձավ, որ Կենտրոնի առաջին հարկի համակարգչի մոնիտորը (19 դյույմ, 3x4)  անհայտ պայմաններում անհետացել է: Կատարված հարցումները բերեցին որոշակի եզրահանգման:
Խնդրում ենք վերադարձնել անհրաժեշտ ուսուցման գործիք մոնիտորը:

Գոնե ասեք` գլխիդ ճարը տես

Nov
19

Սույն թվականի նոյեմբերի 9-ի առավոտյան, ես հայտնաբերեցի, որ 2-7 լսարանի փականը վնասված է և չի աշխատում:

Արտակարգ պատահար

Aug
22

Հիմնական դպրոցի նախակրթարանի խմբում հայտնաբերվել է ջրծաղիկի մեկ դեպք: Հիվանդը` Արարատ Սաֆարյան:Ձեռք են առնվել համապատասխան միջոցներ:

Արտակարգ պատահար

Jun
02

Գեղարվեստի դպրոցը 2 օր շարունակ զրկված է ոռոգման ջրից: Պատահարի մասին տեղեկացվել է փոխտնօրեն Ռ. Սահակյանցին:

Արտակարգ պատահար

Jun
01

 

Արհեստագործական ավագ դպրոցի 11-րդ դասարանի սովորող Արման Նազարեթյանը մայիսի 30-ին` ժամը 14:00 -15:00-ի սահմաններում փողոցում իրեն վատ է զգացել և կորցրել գիտակցությունը: Ընկնելու պատճառով վնասել է գլուխը և ծունկը:

Արմանը գտնվում է 3-րդ մանկական հիվանդանոցում:Այսօրվա տվյալներով նա իրեն լավ է զգում:

Արտակարգ պատահար

May
29

Հիմնական դպրոցի 4-րդ դասարանի Կարապետյան Էլլադան, 9-րդ դասարանի Վարդազարյան Շողակաթը, 3-րդ դասարանի Կարեն Մելիքյանը հիվանդացել են ջրծաղիկ վարակիչ վիհանդությամբ:

Արտակարգ պատահար

May
21

9-5 դասարանի սովորող Ռուստամյան Դավիթը հիվանդացել է ջրծաղիկ վարակիչ հիվանդությամբ:

   Ջրծաղիկի ժամանակ կլինիկական առողջացումը սկսվում է ոչ շուտ, քան հիվանդության 10-րդ օրը: Հիվանդը համարվում է վարակիչ ցանավորման ամբողջ ընթացքում և մինչև 5-րդ օրը՝ հաշված ցանավորման վերջին էլեմենտի ի հայտ գալը:

Կոտրվել է մարզադահլիճի ապակին

May
21

2012թ. մայիսի 15-ին 7-1 դասարանը կոտրել է մարզադահլիճի ապակին: Կրթահամալիրին հասցված վնասը կազմում է 1.500 դրամ: Վնասը կփոխհատուցվի 7-1 դասարանի սովորողների միջոցով:

Թունավորում դեղահաբի սխալ օգտագործման պատճառով

May
18

   Վարժարանի ավագ դպրոցի 11-2 դասարանի սովորող Թովմասյան Ռիման մայիսի 17-ին  գլխացավի դեմ ընդունել է տատիկի տված դեղահաբը` ասկոֆեն, գլխացավը չմեղմանալու պատճառով շարունակել է ընդունել  և ստացել թունավորում` գլխացավ, սրտխառնոց, գլխապտույտ:

Առողջապահական ծառայությունից տեղեկացնում են

May
16

   Ավագ  դպրոցի  գրասենյակից  հայտնում  են,  որ 10-1  դասարանի  սովորող  Մանուկյան  Մոնիկան  հիվանդացել  է  կարմրուկով:

Կարմրուկը  սուր  վարակիչ  վիրուսային  հիվանդություն  է:

Արտակարգ պատահար

Apr
17

Այսօր Գեղարվեստի դպրոցի գրասենյակի քաղաքային հեռախոսահամարը օրվա ընթացքում չի գործել` գծի վնասված լինելու պատճառով: Անսարքության մասին տեղեկացվել է ԱՀԿ, որտեղ գրանցվել է ահազանգը և, որտեղից մեզ խոստացել են օրենքով սահմանված երեք օրվա փոխարեն մեկ օրվա ընթացքում վերանորոգել գիծը:
Մինչև հեռախոսագծի վերականգնումը բոլոր հարցերով կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` 093091504:
Գրասենյակի ղեկավար` Ծովինար Սարգսյան

Արտակարգ պատահար

Apr
16

8-4 դասարանի սովորող Օսիպով Կարենը շաբաթ օրը հասարարական նախագծի ժամանակ վնասել է ոտքը:Երեկոյան ծնողը դիմել է բժշկի:Վնասվածքի պատճառով  Կարենը 25 օր կստանա տնային ուսուցում:

Արտակարգ պատահար

Apr
14

Ապրիլի14-ին` ժամը16.10-ին, Միջին դպրոցի 7-րդ դասարանի սովորող Էդուարդ Սահակյանը,դասերը վերջացնելուց հետո` տունդարձի ճանապարհին,  դպրոցի հարևանությամբ գտնվող խաղահրապարակում ընկերների հետ խաղալիս ընկել է սղարանից և ստացել վնասվածք.  կոտրել է ձեռքը: Ընկերներն Էդուարդին ուղեկցել են տուն, ստացել է անհրաժեշտ  բժշկական օգնություն:

 

Կոտրված ապակին կվերականգնվի

Apr
11

Այսօր` ուսումնական պարապմունքների ավարտից հետո,  ժամը 14:55-ին Նոր դպրոցի 5.2 դասարանի սովորող Էդգար Գալստյանը բակից գնդակով  հարվածել է գրասենյակի պատուհանին, որի արդյունքում ապակին կոտրվել է:Էդգար Գալստյանի մայրն անմիջապես տեղեկացվել է միջադեպի մասին: Կոտրված ապակին մինչև շաբաթվա վերջ ծնողների միջոցներով կվերականգնվի:

Ջրծաղիկի դեպք Միջին դպրոցում

Apr
04

    Միջին դպրոցի գրասենյակից հայտնում են, որ գրանցվել է ջրծաղիկի երկու նոր դեպք`

         Գալստյան Լուսինե 7-1 դասարան և Թոփուզյան Դավիթ 9-3 դասարան:

Արտակարգ պատահար

Mar
31

Գեղարվեստի դպրոց

Արտակարգ պատահար

Mar
16

 

Գեղարվեստի  դպրոց-պարտեզում  գրանցվել  է  ջրծաղիկի դեպք` Սահակյան Լևոն, 3-րդ դասարան:

Արտակարգ պատահար

Mar
13

Ջրծաղիկի դեպք Հիմնական դպրոցում

Pages

Subscribe to RSS - Արտակարգ պատահար