• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կաղանդի լավագույն նվերը

Առաջին այցից շատ տպավորված էի, բայց այս անգամ լրիվ այլ էր։ Հիշում եմ, որ առաջին այցելության ժամանակ հեռախոսը ձեռքիցս ցած չէի դնում, ամեն րոպե հիացած նկարում էի, որ չկորցնեմ ոչ մի պահ, հետո ծնողներիս ցույց տամ ու իրենք էլ մտովի տեղափոխվեն Ստամբուլ։ Այս անգամ որոշեցի, որ կենդանի հիշողություններից ավելի հաճելի բան չկա։ Մեկ օր ճանապարհին գտնվելուց հետո կարիք ես ունենում հոգատար ընտանիքի, իսկ նրանք մեզ սպասում էին մեծ ոգևորությամբ ու անհամբերությամբ։ Արդեն մի քանի անգամ այսպիսի տեսարանի հանդիպել էի, բայց ամեն անգամ հալչում եմ նրանց ջերմ վերաբերմունքից։ Ծանոթացա նոր ընտանիքիս հետ՝ Արևի, Անժելայի (պոլսահայ երկրորդ մայրիկիս), Գրիգորի (հոր) և Կարենի (եղբոր) հետ։

Գրում է Գայանե Կարապետյանը: