Նկարագրություն:
Մի քանի քայլ անում ես, չորսբոլորը տեսարանը նորից փոխվում է, նոր տարածություն, պատկեր, երանգ, գույն։ Անաղարտ սար ու ձոր, հարթավայր, անտառ, գետ, բացատ, քարափ․ ինչ ասես կտեսնես Արատեսում։ Կենաց ջրի ձայնն է ամենուր։ Բայց խորքերն այնքան շատ են, ավելին տեսնելու համար պիտի գնաս-կորես․․․