• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ստամբուլյան նկարաշար

«Երևան-Ստամբուլ» կրթական փոխանակումների ծրագրով կրթահամալիրի Ավագ և Միջին դպրոցների նախագծային խմբերն արդեն Թուրքիայում են։ Տեղեկացնում են, որ եղանակը պայծառ է, գործընկերները՝ հյուրընկալ, քաղաքը՝ հետաքրքիր։

Հիշեցնենք, որ 6-12-րդ դասարանների սովորողները, ուսուցիչները Թուրքիա են մեկնել Ստամբուլի Կենդրոնական և Կարագյոզյան վարժարանների հրավերով՝ նախագծային գործունեություն իրականացնելու։ Այս անգամ աշխատելու են հետևյալ նախագծերի շուրջ՝ Երկու պատմություն և մեկ սահման»«Նախակաղանդ Ստամբուլում»։ 

Մեր խմբերին լավ են դիմավորել, սովորողները հասցրել են ընկերանալ։ Դրական տրամադրությունը՝ լուսանկարներում։