Նկարագրություն:
Այսօր «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ. համատեղ տոներ» նախագծի շրջանակում «Սեբաստացու օրեր» կրթահամալիրի ամենամյա տոնին մասնակցելու նպատակով Թբիլիսիի 37 դպրոցի մի խումբ սովորողներ և դասավանդողներ հյուրընկալվել են կրթահամալիրում: Կացարանում տեղավորվելուց հետո երեկոյան ուղևորվեցինք դեպի Արամ Խաչատրյան համերգասրահ ունկնդրելու Խաչատրյանի 4-րդ Միջազգային փառատոնին նվիրված համերգը:
Համերգից հետո զբոսնեցինք երեկոյան Երևանով: