• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մանկավարժական լաբորատորիան հունվարի 11-ին

Նկարագրություն: 
Այսօր լավ առիթ էր մեր լաբորատորիայի նոր գործիքով՝ Canon SX 270, լուսաբանելու մեր մանկավարժական լաբորատորիայի հունվարի 11-ի աշխատանքը: Մանկավարժական լաբորատորիայի ղեկավար տիար Գևորգն այսօր ամբողջ օրը զբաղված է եղել դեկտեմբերյան մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիրների լուծումներով, որոնք նա պատրաստում է հրապարակման համար: Տիկին Աիդան այսօր կազմել է «Պարտեզ» ամսագրի 2015 թվականի աշխատանքի հաշվետվությունը, ներկայացրել լաբորատորիա: Ձևակերպել և կրթահամալիրի զարգացման ծրագրին է ներկայացրել 4 նախագիծ: «Պարտեզ» ամսագրի պատվերով Բուշ Լուսինեի հետ քննարկել է «Դ. Բիսեթի հեքիաթների թարգմանությունը՝ ուսումնական աշխատանք» նախագիծը, փոփոխություններ է արել «Պարտեզ» ամսագրում: Անահիտ Հարությունյան. «Այսօր ընթերցել եմ Ջորջ Փոյայի «Մաթեմատիկական հայտնություն. ուսուցչի դիմանկար» հոդվածը, այն տեղադրել եմ Դպրոց-պարտեզ ուսկենտրոնի բլոգի Ընթերցարան բաժնում»: Անահիտն այսօր առանձնացրել է ուսուցչի ինքնակրթության մասին արվող ուսումնասիրությանը վերաբերող հարցաշարը, հավաքել է 5 տարեկանների, 1-3-րդ դասարանների գնահատման թերթիկների մասին արված դասվարների դիտարկում-առաջարկները: Զարուհի Առաքելյանն այսօր կրթահամալիրի մեդիագրադարանը հարստացրել է հետևյալ էլեկտրոնային գրքերով՝ Շառլոտա Բրոնտե «Ջեյն Էյր», հատվածներ, ամբողջ գիրքը, Էրիխ Մարիա Ռեմարկ «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը», Ագաթա Քրիստի «Ռոջեր Աքրոյդի սպանությունը», Խուլիո Կորտասար ​«Վիճակախաղ», Չինգիզ Այթմատով «Կառափնարան»։ Հետևեք թվային գիրք բաժնի նորություններին՝ http://gradaran.mskh.am/tvayin_girq Ամենաանսպասելին այսօր Սուսան Մարկոսյանի պատասխանն էր: Բոլորս էլ գիտենք, թե ինչ մեծ ծավալի աշխատանք է նա իրականացնում հեղինակային կրթական ծրագրերը կյանքի կոչելու գործում: Նրա գլխավոր գործն այսօր ուսուցչական երկրորդ երգչախմբում իր առաջին պարապմունքն է եղել: Շնորհակալ գործ է արել Մարիետ Սիմոնյանը: Այսօր նա օգնել է Սոֆյա Այվազյանին, որպեսզի այսուհետ ինքնուրույն կարողանա ձևավորել տնօրենի բլոգը լուսանկարներով: Սոֆյա Այվազյանն արդեն կարողանում է ձևավորել տնօրենի բլոգը: Մկրտչյան Մարինեն ասաց, որ վերջապես ազատ ժամանակ ունի իր «Անձրևաբեր ծես» նախագիծը մշակելու և վերջնական տեսքի բերելու համար: Այսօր Հովհաննիսյան Սուսանը և Լուսինե Բուշն աշխատել են e-Twinning միջազգային նախագծի վրա: Հիմա ժամը 16-ն է: Աշոտ Բլեյանը խորհրդակցություն է անցկացնում լաբորատորիայի ղեկավարի և մասնագետների հետ: Մի վերջին անգամ էլ են վերանայում այսօրվա Խորհրդի նիստի հարցերը: