Նկարագրություն:
Արդեն պայծառ հուշ դարձավ ծաղկաձորյան երկօրյա մեր ճամփորդությունը` քայլարշավը քաղաքում, երեկոյան խաղաղ զբոսանքը Ծաղկաձորի մարդաշատ հրապարակում, Կեչառիս մեր այցելությունը, ճոպանուղիու բարձունքից Ծաղկաձորի գեղեցիկ պատկերներով զմայլվելը, տիկին Արեգնազի և հայրենիքի սահմանները պաշտպանող մեր ուսանող Վարազդատի` մեզ հյուրընկալող օջախը, Օրբելի եղբայրների տուն-թանգարանը` իր շշմելու գիդով` Լիանա Մելքոնյանով, և այլն, և այլն: Երկու հագեցած, անմոռանալի օրեր մեր կյանքից. վկայում են լուսանկարները: