• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մասնագիտական զարգացման ծրագիր. 2014-2015ուս. տարի

Մասնագիտական զարգացման ծրագիր. 2014-2015ուս. տարի
Առաջին կիսամյակ

1.       Մանկավարժական աշխատողների բաց դպրոց

  •    Աշնանային`հոկտեմբերի 20-26
  •    Ձմեռային`հունվարի 8-9

2.       Շուրջտարյա դպրոց՝ չորեքշաբթի օրերին,
        15.15- 16.00 (կրթահամալիրի մանկավարժական աշխատողների ամենշաբաթյա բաց սեմինար-պարապմունքներ Մայր դպրոցում)

3.       Մանկավարժական ակումբ, ամսական մեկ անգամ

Շուրջտարյա դպրոց, 1-ին կիսամյակ

Կազմակերպման պատասխանատու` Լուսինե Մամիկոնյան (ցուցակներ, հաշվառման մատյաններ), Մարիետ Սիմոնյան, Գևորգ Հակոբյան (ուսումնական կաբինետներ)։ mskh.am-ի «Սեմինարներ» էջում օրվա պարապմունքի ծրագիրը պատասխանատուի կողմից հրապարակվում առնվազն մեկ օր առաջ,լուսաբանվում է։ 

Պարապմունքների բովանդակությունը.

2.1. ընդհանուր զարգացում` երաժշտություն, մարզական, ֆիլմի դիտում, ընթերցանություն, այլ

  •  երաժշտության ունկնդրում, համերգ –Հոկտեմբերի 1, հոկտեմբերի 22,  դեկտեմբերի 10, Երաժշտության կենտրոն, Սվետա Ճաղարյան, Մերի Առաքելյան
  •  մարմնամարզություն, լող, մարզական ակումբներ- հոկտեմբերի 8, նոյեմբերի 12, դեկտեմբերի 3, Մարզական կենտրոն, Նաիրա Հարությունյան

2.2. հեղինակային կրթական ծրագրերի կազմակերպման խնդիրներ, արդյունքներ

  •  մանկավարժական աշխատողների միասնական պարապմունք–սեպտեմբերի 18, հոկտեմբերի 29, նոյեմբերի 26, դեկտեմբերի 24

2.3. փորձի ներկայացում, այդ թվում՝ այլոց, վարպետության դասեր
       պարապմունքներ ըստ մասնագիտական խմբերի - սեպտեմբերի 10,  սեպտեմբերի 24, հոկտեմբերի 15,  նոյեմբերի 5, նոյեմբերի 19,  դեկտեմբերի 17

  •  դասվարներ (Միջին դպրոցի ակումբ)
  • հայոց լեզու, գրականություն (Արևիկ Ներսիսյանի կաբինետ)
  • մաթեմատիկա (Հերմինե Անտոնյանի կաբինետ)
  • հիմնական դպրոցում օտար լեզուներ (Լուսինե Բուշի, Ժաննա Հակոբյանի կաբինետ)
  • բնագիտություն, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, էկոլոգիա («ՀակոբՀակոբյան»լաբորատորիա)
  • տեխնոլոգիա (Միջին դպրոցի տեխնոլոգիայի սրահ)
  • երաժշտություն («Սեբաստացիներ» համերգասրահ)
  • հասարակական գիտություններ (Վահրամ Թոքմաջյանի կաբինետ)
  • ավագ դպրոցներում օտար լեզուներ (ավագ դպրոցի ընթերցասրահ)
  • մարզիկներ(ավագ դպրոց, 2-րդ հարկ)
  • ընթերցավարներ
  • գրասենյակների ղեկավարներ (Լիլիթ Ազիզխանյան) 

4.       «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի փորձեր. Հարություն Թոփիկյան, երեքշաբթի, հինգշաբթի, ժամը 15:15 
            Դասվար-դաստիարակների երաժշտական խումբ. Մարինե Մկրտչյան, երկուշաբթի, չորեքշաբթի, 14:00

5.      Նոր ընդունված ուսուցիչների վերապատրաստում (սեպտեմբեր-դեկտեմբեր)

6.       Կրթահամալիրը որպես վերապատրաստման կենտրոն
7.       Երկարացված օրվա ծրագրի կազմակերպիչներ, չորեքշաբթի, ժամը 11.00
8.       Գրասենյակների ղեկավարների սեմինար, շաբաթ, ժամը 10:00

Սեմինարների կազմակերպման կարգ