• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մենք սիրում ենք Վրաստանն ու Հայաստանը

«Ես սիրում եմ Վրաստանը և Հայաստանը».- այսպես էին սկսել  վրացի երեխաները իրենց տպավորությունների մասին էսսեում:

Վրացի սովորողների պատվիրակությունը Հայաստան է ժամանել երեկ: Նրանք եկան պայմանավորվածությունից մի քիչ ուշացած, բայց եկան: Նրանք սեբաստացիների հետ երեկոյան շրջեցին Երևանում, տեսան գիշերային մեր քաղաքը:

Իսկ այսօր առավոտյան նրանք Մարմարյա սրահում մասնակցեցին Մայր դպրոցի ընդհանուր պարապմունքին:

«Տիգրան Հայրապետյան» գրադարանում հայ ու վրացի սովորողներն անցկացրին վրացերենի բաց դաս: Վրացերենի խորացված ուսուցման խումբը ընկեր Ռինայի հետ նախ և առաջ վրացերեն ներկայացրեց կրթահամալիրի կայքի վրացերեն բաժինը, կրթահամալիրը:

Վրացի պատանիների համար ընկեր Ռինան հանձնարարություն էր պատրաստել՝ գրել էսսե Հայաստան իրենց այցելության մասին: Նրանց էսսեները տեղադրվելու են մեր կայքի վրացերեն բաժնում:

Մարմարյա սրահում ֆոտոցուցադրության նկարների տակ իրենց գրառումներն անելուց հետո վրացիները որոշեցին տեսնել մեր մարզասրահը: Նրանք փորձարկեցին մեր բատուտները, օղակները: Հետո միասին մեկնեցինք Վաղարշապատ ու Սուրբ Էջմիածին: