Հարգելի գործընկերներ.
Քննարկման ենք ներկայացնում Մերուժան Հարությունյանի «Մեր գրական սխալ ոճերը» հոդվածը, որը հրապարակված է «Դպիրի» 66-67-րդ համարներում։
Հիշեցնում ենք նաև, որ. «Մայրենի լեզվի պահպանության խնդիրը մայրենիի ուսուցչի մենաշնորհը չէ: Խնդիրների մի մասը ընդհանուր է հանրակրթական ծրագրում ընդգծրկված բոլոր բնագավառների դասընթացների համար: Հանրակրթական որևէ դասընթացի ծրագիրը, ուսումնական տվյալ բնագավառի հանրակրթական նպատակներից բխող խնդիրներից բացի, ներառում է նաև լեզվական խնդիրներ.
- կարդալու (ըմբռնելու, փոխադրելու) կարողության ձևավորում և զարգացում.
- լսելու (ըմբռնելու, փոխադրելու) կարողության ձևավորում և զարգացում.
- որոշակի թեմայով խոսքի ձևակերպման կարողության ձևավորում և զարգացում.
- մայրենի լեզվի անաղարտության և զարգացման համար պատասխանատվության զգացման զարգացում:
Այլ առարկայի դասընթաց վարողը ոչ միայն ինքն է գրական մաքուր հայերեն խոսում, այլև հետևում է սովորողի խոսքին, խոսքային աշխատանք կազմակերպելիս համագործակցում է մայրենի լեզվի ուսուցչի հետ, տեքստեր առաջարկում մայրենի լեզվի ուսումնական պարապմունքներին` որպես վարժության նյութ» (մեջբերում մայրենի լեզվի առարկայական ծրագրից)։
Խնդրում ենք Ձեր նկատառումները, Մերուժան Հարությունյանին ուղղված հարցերը, խոսքի մշակույթին առնչվող դիտարկումները գրանցել այս էջի «Կարծիքներ» բաժնում։
Առցանց քննարկումը մարտի 29-ին՝ ժամը 20.00-21.00, վարում են մայրենի լեզու, խոսքի մշակույթ դասավանդողները։