4-9-րդ դասարան
Ծրագիր
Լեզուն ժողովրդի ֆիզիկական, հոգևոր, մտավոր կյանքի արտացոլումն Է։ Նա ներառում է ոչ միայն ժողովրդին շրջապատող բնությունը, նրա պատմությունը, կենցաղը, բարքերը, հավատալիքները, նրա հոգեբանությունը, հոգևոր, մշակութային արժեքները, այլ նաև նրա ձգտումները, ապագան։ Լեզուն ժողովրդի լավագույն բնութագիրն է և ժողովրդի բնավորության մեջ ներթափանցելու լավագույն, գուցե և միակ միջոցը, ինչքան խորանում ենք լեզվի մեջ, այնքան լավ ենք հասկանում այն կրող ժողովրդի բնավորությունը: Մայրենի լեզվի միջոցով երեխան հոգևոր ուժ և մտավոր կարողություն է ստանում, ճանաչում է ինքն իրեն։
Մայրենի լեզվի ուսուցման համար հիմնավոր ու ելակետային է համարվում, որ.
Դպրոցը մայրենիի յուրացման ընթացքն ապահովող կարևոր օղակներից է, որտեղ լեզվի ուսուցումը նպատակաուղղված է`
մայրենի լեզվի անաղարտության և առաջնայնության պահպանմանը.
Ուսուցման խնդիրները
Հանրակրթական դպրոցում մայրենի լեզվի ուսուցման խնդիրներն են`
Ուսուցման կազմակերպումը
Ուսումնական պարապմունքի ծրագիրը ուսուցչի օրագրում տեղադրվում է մինչև պարապմունքը սկսելը: Ծրագրում նշվում են պարապմունքի ուսումնական նյութերը, դասարանում և տանը կատարվող ընդհանուր առաջադրանքները, առանձին սովորողների ուղղված առաջադրանքները:
Սովորողի ուսումնական աշխատանքը: Սովորողը գրագետ է դառնում խորասուզված մտավոր աշխատանք կատարելու ընթացքում։ Լեզվական-խոսքային կարողությունների զարգացմանն են ուղղված.
ա) ուսումնական նյութը` որպես խոսք, ըմբռնելուն ուղղված աշխատանք.
բ) բանավոր և գրավոր խոսքի մշակման, լեզվական օրինաչափությունների յուրացման վարժությունների և առաջադրանքների կատարում.
գ ) խոսքային-արտադրական (ստեղծագործական) աշխատանք.
դ) բանավոր խոսքի վերլուծում-խմբագրում. սովորողը գտնում է խոսքի քերականական-ոճական, հնչերանգային թերությունները, հիմնավորում փոփոխությունը (ուսանելի է այդ նպատակով օգտագործել նաև այլ առարկաների դասերին սովորողի կազմած բանավոր խոսքի՝ բանավոր փոխադրության, խնդրի քննարկման, թեորեմի ապացուցման և այլ խոսքի ձայնագրությունները), հետևում է իր բանավոր խոսքին, այն հասկանալի դարձնելու և ճշգրտելու համար մի քանի անգամ (ինչքան անհրաժեշտ է) վերաշարադրում միտքը.
ե) գրավոր խոսքի վերլուծում-խմբագրում. սովորողը գտնում է քերականական-ոճական, ուղղագրական, կետադրական թերությունները, հիմնավորում փոփոխությունը, աշխատում իր գրածի վրա, հասկանալի և ճշգրիտ դարձնելու համար, անհրաժեշտության դեպքում, մի քանի անգամ վերաշարադրում ու խմբագրում (նաև այլ առարկաների դասերի ժամանակ կազմած գրավոր խոսքը).
զ) ներկայացում (խնդիր, առաջարկ, տնային, ուսումնական-հետազոտական աշխատանքի ընթացքը, արդյունքը և այլն).
է) հետազոտական-ստեղծագործական աշխատանք. մեդիաօլիմպիադայի առաջադրանքի կատարում, հետազոտական նախագծի մշակում և իրականացում։ Նախագիծը կարող է առնչվել ուսուցվող լեզվաբանական թեմային, կարող է լինել կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ստուգատեսի, ստեղծագործական հավաքի ծրագրով որոշված աշխատանք, լրագրողական հետաքննություն և այլն.
ը) ստուգողական աշխատանք (ինքնաստուգում, ստուգում):
Ուսուցիչը կարևորում Է կազմակերպված ու ճիշտ խոսքը, սովորեցնում իր խոսքը դիմացինի նկատմամբ վերաբերմունքի չափանիշ համարել։ Սովորողը սկսում է տեսնել իր խոսքի մի (մանավանդ՝ վերջնական) տարբերակի առավելությունը մյուսներից։ Նա այսպես նախ մշակում Է սեփական ոճի տարրերը, հետո՝ գրավոր և բանավոր արտահայտվելու իր ոճը, յուրացնում խոսքային վարքի կուլտուրան՝ սովորում Է ըստ անհրաժեշտության խոսել, լսել, արձագանքել, մասնակցել քննարկումների, բանավիճել։
Լեզվական նյութը (տարբեր ոճի, ժանրի, տիպի տեքստերը, որ գործածվում են ուսուցման ընթացքում) անմիջականորեն ուղղված Է լեզվի յուրացմանը՝ և´ գիտակցված, և՛ ոչ գիտակցված մակարդակով։ Բացի կոնկրետ առաջադրանքը կատարելուց, սովորողը նյութից ակամա վերցնում Է լեզվական կառույցներ ու կաղապարներ, սեփականում բառեր ու արտահայտություններ։
Լեզվական նյութի, կատարված լեզվական աշխատանքի ու զանազան շարադրությունների քննարկումները, զրույցներն ու բանավեճերն օգնում են, որ սովորողը մտքերը զրուցակցի համար հասկանալի ու փաստարկված շարադրել, լսել, տրամաբանված խոսել սովորի, մտածել՝ լսելու ընթացքում, իր և ընկերների խոսքում գտնել հակասություններն ու անճշտությունները, համոզել, ապացուցել, համաձայնել, հանդուրժել տարակարծությունը։
Լեզվաբանական գիտելիքների յուրացումը երկակի Է նպաստում սովորողի խոսքի մշակմանը։ Դա միաժամանակ և´ միջոց Է դառնում, որ նա մտածի և խոսի, և´ հիմք՝ լեզվագործունեության հետագա զարգացման համար։ Մի կողմից՝ նա դատողություններ Է անում և ձևակերպում՝ յուրացնելով խոսքի որոշակի ոճ ու կաղապարներ, մյուս կողմից սովորում Է օրինաչափություններ ու դրանք գործածում խոսքում։ Լեզվական համակարգն ուսուցանող առաջադրանքների մեծ մասը (մանավանդ՝ թեմաներն ամփոփող) ուղղված Է խոսքին։ Ուսուցիչն անընդհատ հետևում Է, որ սովորողի խոսքը կաղապարված ու միօրինակ չլինի, բայց և ենթարկվի ուսուցանված լեզվական օրենքներին և օրինաչափություններին։
Ուղիղ գրելու (ուղղագրությունը յուրացնելու) համար սովորողն աշխատում է ուսումնառության ամբողջ ընթացքում արտասանությամբ և գրությամբ տարբեր բառեր գործածելու, ուղղագրական օրենքներ ու կանոններ յուրացնելու, նաև՝ գրածը ճշտելու, կոնկրետ բառի ուղղագրության վրա ուշադրություն դարձնելու միջոցով։ Ուսուցչի խնդիրը նաև ուղղագրական բառարաններից օգտվել սովորեցնելը և այդ աշխատանքին վարժեցնելն է։
Ուսումնական պարապմունքը ծրագրելիս ուսուցիչը որոշում է դրա բովանդակությունը` նկատի ունենալով, որ ուսումնական տարվա համար հատկացված ուսումնական ծրանբեռնվածությունը ծրագրում բաշխվում է հետևյալ ձևով.
5-6-րդ դասարան
7-9-րդ դասարան
Տեքստային աշխատանքի թեման որոշվում է` հետևելով կրթահամալիրի ուսումնական օրացույցին:
Դասավանդողը ուսուցման կազմակերպումը, այդ թվում` ուսումնական պարապմունքի ծրագիրը և դրա վերլուծությունը, ներկայացնում է իր ուսումնական բլոգի, օրացույց-օրագրի, mskh.am-ի (ենթակայքի) միջոցով: Ուսումնական նյութերը վերցվում են տպագիր և էլեկտրոնային դասագրքերից և այլ ուսումնական գրականությունից, ԶԼՄ-ներից, այդ թվում` առցանց:
Ուսուցման նյութը
5-6-րդ դասարան
Ընթերցանության նյութը` դասական և ժամանակակից մանկա-պատանեկան գրականության նմուշներ, հոդվածներ, գիտահանրամատչելի նյութեր, որոշվում է` հետևելով կրթահամալիրի ուսումնական օրացույցին, ընտրվում է 5-6-րդ դասարանների էլեկտրոնային և տպագիր ընթերցարաններից, կրթահամալիրի կայքից և ենթակայքերից, էլեկտրոնային ամսագրերից, ԶԼՄ-ներից:
Լեզվական նյութը: Հայերեն այբուբենը։ Հնչյուն և տառ։ Բառերի դասավորությունն այբբենական կարգով։ Ձայնավոր և բաղաձայն հնչյուններ։ Վանկ։ Գաղտնավանկ։ Էվ (յէվ) հնչյունակապակցության վանկատումը։ Սկ, սպ. ստ. զգ. զբ, շտ հնչյունակապակցություններով սկսվող բառերի վանկատումը։ է, о ձայնավորների. ուղղագրությունը և ուղղախոսությունը։ Յէ երկհնչյունի և վօ հնչյունակապակցության ուղղագրությունը և ուղղախոսությունը։ Կրկնակ բաղաձայններ։ Ր, ռ հնչյունների գրությունը՝ արմատի կրկնությամբ կազմված բառերում։ Յէվ (էվ) հնչյունակապակցության գրությունը հատուկ անուններում, նրանցից կազմված բառերում և վ–ով սկսվող ոչ առաջին արմատ ունեցող բաղադրյալ բառերում։ Մ, ն հնչյունների գրությունը բ-ից, պ-ից, փ-ից առաջ: Բառի ձևը և իմաստը։ Բազմիմաստ բառեր։ Ուղղակի և փոխաբերական իմաստներ: Բառերի տեսակներն ըստ իմաստի և ձևի՝ հոմանիշներ, հականիշներ, նույնանուններ։ Բառակազմություն. արմատ, ածանց, հոդակապ։ Պարզ և բաղադրյալ բառեր։ Հարադրություններ։ Դարձվածքներ։ Նախադասություն։ Նախադասության կազմությունը։ Նախադասության ձևը և բովանդակությունը։ Բարդ նախադասություն։ Ուղղակի և անուղղակի խոսք։ Ուղղակի խոսքի կետադրությունը։ Ուղղակի խոսքի փոխակերպումն անուղղակիի և հակառակը։ Կոչական:
Տեքստի կազմությունը։ Շարադրություն: Տպավորություն: Նկարագրություն և բնութագրում: Լուր: Փոխադրում: Տեքստի ընդարձակում։ Տեքստի համառոտում։ Տեքստ և հետևություն (տեքստի ասելիք): Թարգմանություն:
7-9-րդ դասարաններ
Ձևաբանություն։ Թեքվող և չթեքվող խոսքի մասեր: Հիմք և վերջավորություն: Գոյական անուն։ Գոյականի թիվ. հոգնակիի կազմությունը: Հավաքական գոյականներ։ Գոյականի հոլովումը, հոլովական ձևեր։ Որոշյալ և անորոշ առում, անձի և իրի առումներ։ Որոշյալ հոդերի կիրառությունը: Ածական անուն։ Ածականի կազմությունը, տեսակները, համեմատության աստիճաններ։ Թվական անուն։ Թվականի տեսակները, դրանց գոյականների, բայերի, դերանունների գործածությունը։ Տարարմատ թվականներ։ Թվականի գրության ձևերը: Դերանուններ: Դերանունների տեսակները և գործածությունը: Դերանունների հոլովումը: Երրորդ դեմքի նա և ինքը (նրանք, իրենք) դերանունների գործածությունը: Հարցական դերանունների գործածությունը երկրորդական նախադասություններում։ Հոդեր։ Բայ: Բայական վերջավորությունները։ Պարզ և ածանցավոր բայեր: Բայահիմքեր։ Դիմավոր բայեր և դերբայներ։ Ինքնուրույն գործածություն ունեցող դերբայների վերածումը դիմավոր բայերի և հակառակը։ Եղանակային և ժամանակային ձևերի իմաստները, գործածությունը։ Բայի սեռը։ Ներգործական նախադասության փոխակերպումը կրավորականի և հակառակր։ Ժխտական խոնարհում։ Մակբայ։ Տեղի, ժամանակի, ձևի, չափ ու քանակի մակբայների կազմությունը և գործածությունը։ Կապ: Տեսակները, կիրառությունը: Շաղկապ: Կիրառությունը: Շաղկապներ և հարաբերական դերանուններ: Ձայնարկություններ: Վերաբերական բառեր:
Շարահյուսություն։ Շարադասություն։ Տրամաբանական շեշտ։ Նախադասության անդամներ։ Ենթակա։ Ընդհանուր և տարբեր ենթականերով, և, ու, կամ շաղկապներով կապակցված բարդ համադասական նախադասություններ։ Բառով, բառակապակցությամբ կամ երկրորդական նախադասությամբ արտահայտված ենթականեր։ Ստորոգյալ։ Պարզ և բաղադրյալ ստորոգյալներ։ Բառով, բառակապակցությամբ կամ երկրորդական նախադասությամբ արտահայտված ստորոգելիներ։ Պարզ և բարդ նախադասություններ։ Համադասություն և ստորադասություն։ Լրացումներ և լրացյալներ, համազոր անդամներ, գլխավոր և երկրորդական նախադասություններ, համադաս նախադասություններ։ Նախադասության անդամների արտահայտումը բառով, բառակապակցությամբ և երկրորդական նախադասությամբ։ Միջանկյալ բառեր և արտահայտություններ։ Կոչական: Նախադասության տեսակներն ըստ հնչերանգի: Պարզ նախադասությունների միավորումը բարդ նախադասության մեջ։ Բարդ նախադասության վերածումը պարզի՝ երկրորդական նախադասությունը հանելով: Դերբայական դարձված։ Երկրորդական նախադասության փոխակերպումը դերբայական դարձվածի և հակառակը։ Դերբայական դարձվածի տրոհումը։ Միջանկյալ նախադասություններ։
Ուղղակի և անուղղակի խոսք։ Ուղղակի խոսքի տեսակները։ Ուղղակի խոսքի փոխակերպումը անուղղակիի և հակառակը։
Կետադրություն: Տրոհության նշանների գործածությունը: Բացահայտության նշանների գործածությունը: Առոգանության նշանների գործածությունը:
Տեքստ։ Տեքստի կազմությունը։ Նախադասությունների շարադասություն։ Պարբերություն։ Համառոտ և ընդարձակ տեքստեր։ Շարադրություն: Տպավորություն: Նկարագրություն և բնութագրում: Լուր: Ռեպորտաժ: Ակնարկ: Հարցազրույց: Փոխադրում: Տեքստի ընդարձակում։ Տեքստի համառոտում։ Տեքստ և հետևություն (տեքստի ասելիք): Թարգմանություն:
Գրաբար: Գրականության ծրագրով նախատեսված հատվածներ հայ հին գրականությունից (հայ հին վիպերգության հատվածներ, Նարեկացու տաղեր և այլն): Առակներ (խրատներ) Հին Կտակարանից: Առակներ Նոր Կտակարանից: Երաժշտության, ծեսի ծրագրով նախատեսված շարականներ:
Մեդիա հմտություններ (գործիքներ, համակարգչային ծրագրեր, կրթահամալիրի կայք): Լեզվական երևույթներն ուսումնասիրելիս սովորողները, կիրառելով դրանք, ստեղծում են նյութեր (տեքստեր, աուդիո և տեսանյութեր)՝ օգտագործելով ձայնագրիչ, ֆոտոխցիկ, հեռախոս, որոնք համակարգչային համապատասխան ծրագրերով մշակվում են, բերվում վերջնական տեսքի: Հաջողված նյութերը թողարկվում են կայքում և ենթակայքերում:
Սովորողի ինքնուրույն յուրացման նյութը (ինքնակրթություն)
5-6-րդ դասարանում` ընթերցանության ծավալուն նյութ (վիպակ, վեպ, ժողովածու): Մեդիաօլիմպիադայի առաջադրանքի կատարման համար լեզվաբանական նյութ: Թարգմանության և խոսքի մշակման մասին նյութեր:
Գնահատումը
Սովորողի ուսումնական աշխատանքի կիսամյակային, տարեկան գնահատումը կատարվում է ըստ հեղինակային կրթական ծրագրի չափորոշչով որոշված գնահատման կարգի, 10 միավորանոց համակարգով: Ստուգումը և գնահատումն ուսուցչին, սովորողին և նրա ծնողին պետք են սովորողի առաջընթացը նշելու և հետագա աշխա-տանքի ծավալն ու բովանդակությունը որոշելու համար, ուստի սովորողի լեզվական ցանկացած աշխատանքը պիտի գնահատվի, և գնահատականը (խոսքով, թե թվանշանով) պիտի փաստարկված և սովորողին հասկանալի լինի։ Դա պետք է նաև նրա համար, որ սովորողը հետո, ցանկության և հնարավորության դեպքում, կարողանա փոխել գնահատականը։
Սովորողի գնահատականը մայրենի լեզվից արտացոլում է նրա և՛ բանավոր խոսքը, և՛ գրավոր խոսքը, և´ խոսքային ինքնարտահայտման համար անհրաժեշտ մեդիահմտությունները։
Սովորողի աշխատանքը գնահատելու համար ուսուցիչն օգտվում է գնահատման տարբեր ձևերից։
Հրապարակված շարադրությունները (փոխադրությունները, թարգմանությունները, կարծիքները), տեսա-, աուդիոնյութերը գնահատվում են խոսքով` արձագանքով, ընդ որում արձագանքում են ընկերները, մայրենիի և այլ ուսուցիչներ, սովորողներ, ծնողներ, էլեկտրոնային էջի այցելուներ։
Հետազոտական-ստեղծագործական առաջադրանքների կատարումը գնահատվում է ըստ առաջադրանքի գնահատման կարգի: Այդ աշխատանքի արդյունքները կարող են հրապարակվել նաև «Լուսաստղ», «Դպիր» էլեկտրոնային ամսագրերում:
Առանձին թեմաներն ամփոփվում են ինքնաստուգումներով, կիսամյակային և տարեվերջյան ստուգումներով, որոնք անցկացվում են էլեկտրոնային հարցարաններով։ Սովորողների աշխատանքները տեղադրվում են նրա էլփոստի շտեմարանում` ուսումնական թղթապանակում, որտեղ նա իր ուսումնական աշխատանքի արդյունքները հավաքում է` առանձնացնելով դրանք ըստ տեսակի: Աշխատանքը գնահատելիս չեն հաշվվում այն սխալները, որոնք վերաբերում են չուսումնասիրված թեմայի կամ չյուրացված նյութի։ Անբավարար արդյունքով աշխատանքը ենթակա է լրացման:
Ուսուցիչը գնահատում է սովորողի աշխատանքը դասարանում և տանը` օրվա համար նախատեսված առաջադրանքների կատարմանը սովորողի մասնակցության աստիճանով: Բացակայած սովորողը դասարանական առաջադրանքը կարող է էլեկտրոնային եղանակով ուղարկել ուսուցչին: Տնային հանձնարարությունները կարող են լինել նաև էլեկտրոնային տարբերակով: Կիսամյակային, տարեկան գնահատման մեջ արտացոլվում է սովորողի ամբողջ աշխատանքի արդյունքը:
Առաջարկվում է կիսամյակային, տարեկան գնահատման 2 տարբերակ:
1.
Առաջադրանքի տեսակը |
Միավորներ |
|
5-6-րդ դասարան |
7-9-րդ դասարան |
|
դասարանական աշխատանք |
2 |
2 |
տնային աշխատանք (ընթերցանություն) |
2 |
|
տնային աշխատանք (գործնական քերականություն) |
1 |
2 |
ինքնաստուգում, ընթացիկ ստուգում |
2 |
2 |
բլոգի վարում |
1 |
2 |
կայքի լրատվություն |
1 |
1 |
ստեղծագործական-հետազոտական, օլիմպիադայի աշխատանք |
1 |
1 |
2.
4-5 միավոր
6-7 միավոր
8-9 միավոր
10 միավոր
Սովորողների գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող պահանջներ
5-6-րդ դասարան
7-9-րդ դասարան