Ժամերգություն
Սկսվել է ձնմեռային ճամբարը:
Բոլորը զբաղված են տարբեր նախագծեր իրականացնելով:
Մեր ընկեր Վահեն` Վահե սարկավագը, մեր կրթահամալիրի տարբեր դասարանների սովորղների համար նախատեսել է այցելություններ Եկեղեցի: Նրանք մասնակցելու են ժամերգություններին, միասնական աղոթք են անելու:
Եվ մենք էլ որոշել ենք մեր ինֆո-մասնակցությունը բերել այդ նախաձեռնությանն ու ամենօր կներկայացնենք ժամերգությունների մասին փոքրիկ տեղեկատվական նյութեր:
Այժմ առաջարկում ենք ընթերցել մեր առաջին նյութը:
Ժամերգություն
Ժամերգություն կամ ժամակարգությունը հայ Առաքելական Եկեղեցու ծեսի և աստվածապաշտության բաղկացուցիչ մասն է:
Այն տերունական աղոթքների, շարականների, մաղթանքների, սաղմոսների և քարոզների կանոնական ամբողջությունն է: Ժամերգության ժամանակ այս շարքը լրիվ կամ մասնակի ձևով կրկնվում են այն էլ մի քանի անգամ: Գերագույն նպատակը Աստծուն փառաբանելն ու գոհություն հայտնելն է:
Հայ միջնադարյան մատենագրության մեջ տրված են Ժամերգություների աստվածաբանական բացատրությունները: Մեկնություններ են գրել Ստեփանոս Սյունեցին, Հովհաննես Գ Օձնեցին, ԽոսրովԱնձևացին, ՄովսեսԵրզնկացին, իսկ Ժամագրքի երգեցողությունների հարստացման գործում մեծ է հատկապես Ներսես Շնորհալու ավանդը:
Ժամերգության բովանդակությունը` սաղմոսներ, աղոթքներ, հոգևոր երգեր պարունակող գիրքը կոչվում է Ժամագիրք: Վանական ժամագրքերը նախատեսում են ոչ միայն վանքերում հանրային երգեցողության համար, այլև դրանք ընթերցվում են և դրանցով աղոթում են հավատացյալներն ուժողովուրդը:
Հայոց մեջ տարբեր դարերում և միջավայրերում Ժամերգությունները տարբեր թվաքանակ են ունեցել` 6, 7, 8, ի վերջո հաստատվել է 9 -ը.: Գլխավոր Ժամերգությունները յոթն են` համաձայն սաղմոսերգուի` «Օրվա մեջ յոթն անգամ քեզ պիտի օրհնեմ» (Սաղմ. 118. 164) խոսքերի, իսկ ըստ կանոնակարգի` ինը, քանի որ Ճաշու ժամերգությունն իր հերթին բաժանվում է երեք մասի:
Համաձայն Ժամագրքի` hայ Եկեղեցին ունի հետևյալ ժամերգությունները.
1. Գիշերային (կեսգիշերին)
2. Առավոտյան -ժ. 9.00-ին
3. Արևագալի-արևածագին
4. Ճաշուա- ժ. 9.00
5. Ճաշուբ- ժ. 12.00
6. Ճաշուգ-ժ. 15.00
7. Երեկոյան- մայրամուտից առաջ՝ժ. 17.00-ին
8. Խաղաղական- երկուշաբթի և երեքշաբթի՝ մայրամուտից հետո
9. Հանգստյան-չորեքշաբթի և ուրբաթ` քնելուց առաջ:
Վերջին երկուսը կատարվում է Մեծ պահոց շրջանում:
Մեր եկեղեցիներում օրական երկու անգամ է ժամերգություն կատարվում` առավոտյան և երեկոյան: Բոլոր ժամերգությունները կատարվում են միայն վանքերում, իսկ բնակավայրերին մոտ գտնվող եկեղեցիներում հոգևորականներն ունեն նաև այլարարողություններ կատարելու պարտականություններ, դրա համար էլ ժամերգությունները միացվել են իրար:
Ժամերգությունների տեսակների մասին հաջորդ անգամ:
Նյութը պատրաստեց` Սյուզան Գալստյանը