• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Հայրենագիտական ստուգատեսի» կազմակերպման կարգ

  1. Ստուգատեսը անցկացվում է ապրիլի 28-30-ը:
  2. Ուսուցողական ծրագրի ղեկավարները, ըստ գործող կարգի, ներկայացնում են հայտերը:
  3. Խրախուսվում է ընտանիքների մասնակցությունը:
  4. Ստուգատեսի նյութերը տեղադրվում են mskh.am-ում:
  5. Կրթահամալիրի կայքում կբացվի բաժին, որտեղ կհավաքվեն հրապարակված նյութերը:
  6. Նյութերի տեղադրման վերջնաժամկետը մայիսի 4-ն է:
  7. Հանձնաժողովը 3-օրյա ժամկետում ամփոփում է արդյունքները:
  8. Արդյունքները հրապարակվում և մրցանակները հանձնում են առաջիկա մեդիաուրբաթի ընթացքում:
  9. Մեթոդական խորհրդատվությունը իրականացնում է հայերանգետների ակումբը:

Հայրենագիտական ակումբը առաջարկում է
Որպեսզի մեդիանյութը լինի առավել քան հայրեագիտական պետք է իր մեջ ներառի հետևյալ կետերը

  • Դժվարությունների հաղթահարում (բարձունք, քայլարշավ)
  • Հավատարիմ մնալով ակումբի կարգախոսին կազմակերպել առողջ սնունդ (գրել «խուրջինների» պարունակությունը)
  • Արշավները կազմակերպել ըստ տարիքային խմբերի (կրտսեր, միջին  դպրոց և ընտանեկան արշավներ)
  • «Հայրենագիտորեն» ներկայացնել տվյալ վայրը
  • Փորձել կազմել տեղանքի հատակագիծ, փնտրել կարճ, երկար և հարմարավետ ուղիներ
  • Կողմնորոշվել տեղանքում առանց կողմնացույցի` բնության նշաններով
  • Զրույց տեղաբնիկների, հատկապես մեծահասակների հետ
  • Ստեղծել սեփական արշավային կանոնները /ֆիլմի, գովազդի տեսքով/
  • Ընտանեկան արշավների դեպքում – ընտանեկան սովորություններ, պատմություններ, զրույցներ և այլն

Ըստ տարիքային խմբերի առաջարկում ենք հետևյալ ուղղությունները (հաշվի ենք առնում մինչև 70կմ հեռավորությունը, ինչպես նաև ամեն մի ուղղություն ունենա փոքր- ինչ քայլարշավ կազմակերպելու հնարավորություններ):
Ցանկը` այստեղ