• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Իսպանացիները կոչեցին իրենց <<Կոկա-կոլա>>-ի ստեղծողներ

Իսպանական Այելո քաղաքի բնակիչը հաստատում է, որ <<Կոկա-կոլա>> ըմպելիքի ստեղծողը իր նախնին է, ոչ թե, ինչպես ընդունված է,  ամերիկացի դեղագործ Ջոն Սթիթ Պեմբերտոնը: Այդ մասին հայտարարում է <<Public Radio International>>-ը:

Խուանխո Միկայի խոսքերով` նրա նախնին իր ստեղծած  օշարակը, որը կոչվում էր <<կոլա-կոկա>>, 1884թ.  ներկայացրել է Ֆիլադելֆիայում տեղի ունեցող ցուցահանդես-վաճառքին և ստացել է մրցանակ:

Ըստ Միկայի վարկածի` ամերիկացիներին դուր է եկել օշարակի համը, և  երկու տարի անց ստեղծվել է նոր` ոչ ալկոհոլային խմիչք:

Այելոյի բնակիչները համակարծիք են Խուանխո Միկայի հետ, որ Ջոն Պեմբերտոնը ինչ-որ կերպ փորձել էր օշարակը, ընդօրինակել այն` ավելացնելով գազավորված ջուր և սկսել է վաճառել, որպես սեփական գյուտ:

Ռուսերենից թարգմանեց  Տաթև Վանյանը,10-3  դաս.

Ղեկավար`Ժ.Հակոբյան