• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կազմակերպվել է ռազմամարզական փորձարարական ճամբար

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը Վայոց ձորի մարզում գտնվող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին պատականող «Արատես»ճամբարային բնակավայրում հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է «ՀՀ հանրակրթական ծրագրերիրականացնող ուսումնական հաստատությունների 11-րդ դասարանի աշակերտների համար նախատեսված ռազմամարզական փորձարարականճամբարի» ծրագրով նախատեսված ճամբար: Ճամբարին մասնակցել են ՀՀ ԿԳՆ Նուբարաշենի Ա. Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոցի սաները:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատասխանատուների աջակցությամբ իրականացվել է ճամբարային օրակարգ՝ համաձայն ծրագրի, մասնավորապես, կազմակերպվել են արշավներ, սպորտային խաղեր, տարատեսակ մրցույթներ:

Միջոցառումն իրականացվել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշխատակազմի հետ համագործակցության շրջանակներում՝ հետագայում այն շարունակական լինելու պայմանով:

Աղբյուրը՝ lragir.am։