• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Աղավնին համացանցից արագ

Մեծ Բրիտանիայում կատարել են փորձ, որը ապացուցել է, որ փոստատար աղավնիները կարող են ավելի արագ հասցնել ինֆորմացիան, քան համացանցը:

Այդ փորձը հետևյալն էր` 10-ը աղավնիներ 193 կմ ելման կետից,բեռնված կրիչներով /флеш/, թռչում են դեպի վերջնակետ: Թռչելու ընթացքում համացանցում ներբեռնում էին 5 րոպեանոց տեսահոլովակ 300 մեգաբայթ չափսով: 1 ժամ 15 րոպեից հետո թռչունները հասան վերջնակետին, իսկ տեսահոլովակը ներբեռնվել էր դեռ 24%:

  Մի քանի հազարամյակ առաջ մարդը աղավնիների մոտ նկատել է սերտ կապ դեպի իրենց բները, նրանց կարողությունները ,իրենց գերազանց կողմնորոշվելը անծանոթ տարածքում, հաղթահարելով մեծ տարածություններ`բարձր արագությամբ (60 – 80 կմ/ժ ):

Առաջին անգամ փոստատար աղավնիները օգտագործվել են մ.թ.ա 45թ., երբ որ պաշարված էր  քաղաք Մոդենան:

Այդ խելացի թռչունները լուր էին տանում հռոմեացիների և հույների հաղթանակների մասին`կռվի ընթացքում և Օլիմպիական խաղերի ժամանակ:

Փոստատար աղավնիները շատ թանկ էին և շատ բարձր էին գնահատվում: 1870 – 1871թ. Փարիզ քաղաքը պաշարված էր պռուսսական զորքերի կողմից, և ֆրանսիացիները  շատ մեծ օգնություն ստացան շնորհիվ փոստատար աղավնիների: 1875 թ Մոսկվայում սկսեցին գործել փոստատար աղավնիների կայանները:

Այսօր այդ կապը օգտագործվում է Շվեցարական բանակում, որտեղ պահում են տասնյակ հազար փոստատար աղավնիներ, որպեսզի շտապ հաղորդագրություններ ուղարկեն:

 

Անգլիայում այդ թռչուններին օգտագործում են, որպեսզի շտապ ուղարկեն անալիզի համար նախատեսված  հիվանդների արյունը: Այն աղավնիներին, որոնք ունեին հատուկ վաստակ և շատ մարդկանց կյանք են  փրկել, նրանց պատվին կառուցվել  են հուշարձաներ, օրինակ` Լոնդոնում կա աղավնու հուշարձան ,որը փրկել է ջրասուզանավի անձնակազմի կյանքը: Իսկ Շվեյցարիայում տեղադրված է հուշարձան, որը նվիրված է այն թռչունին, որ փրկել  է ձնակույտի տակ մնացած մարդկանց, իսկ Բելգիայում` զինոր-աղավնուն: