Այսօր՝ օգոստոսի 25-ին, 5 տարեկանների ճամբարային երրորդ օրն էր։ Արդեն իրար ավելի լավ էինք ճանաչում: Ճամբարականներին դիմավորելուց հետո ընկեր Տաթևն ամրապնդեց անցած օրերին սովորած երգերը, որից հետո քայլեցինք Ուսումնական ագարակ, որտեղ երեխաները ծանոթացան կենդանիների հետ․ խնամեցին ձիերին, ձիավարեցին, իսկ ագարակի նոր խոհանոցում համեղ նախաճաշեցին:
Օրվա լուսաբանումը` դասարանական բլոգում․․․