• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դեպի Ուրցաձորի Սուրբ Հովհաննես Կարապետի վանք

Նկարագրություն: 
Ճամբարի վերջին օրն անցավ շատ հերաքրքիր և արկածներով լի: Օրն ամփոփեցինք ուխտագնացուցյամբ դեպի Սուրբ Կարապետ վանք, որը գտնվում է Արարատի մարզում, Ուրծի լեռնաշղթայի հարավային լանջի սարահարթի վրա: Վանքը, որպես տոհմական տապանատուն, հիմնադրել են Օրբելյան իշխանները XIV դ. սկզբին : Վանքի Սպիտակավոր Ս. Աստվածածին եկեղեցին, ըստ Տիրացու գրչի փորագրած արձանագրության, 1301-ին Կիրակոս վարդապետի հսկողությամբ կառուցել է Իվանե Զաքարյանի դուստր, Ջալալ Օրբելյանի կին Գոնցան: Նա եկեղեցուն նվիրել է Քալաս գյուղը, հողեր, այգիներ, ջրաղացներ, ձիթհանք: Առանձին արձանագրությամբ նշվել է ճարտարապետի անունը` Բուտ: Ճանապարհին վայելում էինք ալոճենիների քաղցրահամ պտուղները և ավելի մեծ եռանդով շարժվում առաջ: Եկեղեցուց վերադառնալիս ասմունքում ու երգում էինք մեր հող ու ջրի մասին: Համոզված եմ, որ բոլորս էլ նման ճամփորդությունների ժամանակ ավելի ու ավելի ենք սիրում մեր երկիրը: Անի Գևորգյան
Բաժին: