• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրի տնօրենի փոստից

Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպության թիմի անունից շնորհակալություն ենք հայտնում Եվրոպական Միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսավորմամբ «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության հետ համատեղ իրականացվող «Հանրային հայացք՝ փակ աշխարհին. մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» ծրագրի ընթացքում Ձեր ցուցաբերած աջակցության և համագործակցության, ինչպես նաև լրագրողական մրցույթի ամփոփիչ մրցանակաբաշխությանը որպես բանախոս հանդես գալու, մասնակցելու համար։

Համոզված ենք, որ նման արդյունավետ համագործակցությունը լավագույնս կնպաստի «Հանրային հայացք՝ փակ աշխարհին․ մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» ծրագրի իրականացմանը և նպատակների ապահովմանը, և համատեղ ջանքերով կկարողանանք բարձրացնել հանրային իրազեկվածությունը փակ հաստատություններում մարդուիրավունքների իրավիճակի վերաբերյալ՝ նպաստելով հանրային վերահսկողության բարձրացմանը։

Նյութի աղբյուրը կրթահամալիրի տնօրենի բլոգ։