Լուսանկարները՝ Անի Սարգսյանի, Տիգրան Արամյանի
© Սեբաստացի TV 2018
Նոյեմբերի 17-ին, կրթահամալիրի նախագծային խումբը մասնակցեց Գյումրու Երիտասարդական պալատի կազմակերպած «SIROON տոնավաճառ» միջոցառմանը։ Միջոցառումը կրում էր բարեգործական բնույթ․ ստացված հասույթի միջոցով, Գյումրու անապահով ընտանիքների երեխաներին գնվելու էին ամանորյա նվերներ։ Կրթահամալիրը միջոցառմանը մասնակցեց տեխնոլոգիական աշխատանքների ցուցահանդեսով, ելույթ ունեցավ ֆոլկ բենդը, իսկ Ավագ դպրոցի սովորող Արփի Սահակյանը ներկայացրեց իր «Անձրևի պարը» մոնոներկայացումը։
Էջի լուսանկարը՝ Անի Սարգսյանի