• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ժողովրդական արվեստների թանգարանում

Նկարագրություն: 
«Հայաստանի թանգարանները» նախագծի մասնակիցների փոքր խմբով եղանք ՀԱԼԻ Տուրի շրջանակներում կազմակերպված ցուցադրությանը։ Ներկայացված են Կենտրոնի թանգարանի ֆոնդերում պահվող ասեղնագործ ցուցանմուշներ, կարպետագործ իրեր՝ կարպետ, աղաքսակ, անկողնապարկ, ինչպես նաև Հրազդան Թոքմաջյանի անձնական ասեղնագործության հավաքածուն: Ցուցահանդեսին մասնակցում են նաև Ստեփանակերտի պատմա-երկրագիտական թանգարանը և Շուշիի գորգերի թանգարանն իրենց ցուցանմուշներով: Ցուցադրվել են ժամանակակից ժողովրդական վարպետներ Արփի Ավդալյանի և Լենա Գորգինյանի ասեղնագործ աշխատանքներից: Լուսանկարները՝ Էրիկ Ոսկանյանի։ Ռադիոնյութը՝ առաջիկայում։