2017-2018 ուստարի
Կրթահամալիրի մասնաժողովի (այսուհետ` մասնաժողով) գործունեությունը որոշվում է «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի կանոնադրությամբ (կետ 23, 27, 48)։
Մասնաժողովը ձևավորում են կրթահամալիրի մասնախմբերի և ուսումնական կենտրոնների ղեկավարները: Մասնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը տնօրենի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի խորհուրդը (այսուհետ` խորհուրդ): Մասնաժողովը ղեկավարում է կրթահամալիրի փոխտնօրենը:
Մասնաժողովը սահմանված կարգով.
Մասնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ամսական մեկ անգամ՝ ամսվա վերջին երեքշաբթի օրը: Մասնաժողովի նիստի օրակարգը mskh.am-ում հրապարակվում է ամսվա սկզբին, հարցը ներկայացնողին (ներկայացնողներին) որոշում է մասնաժողովի նախագահը։ Քննարկվող փաստաթղթերը (հղումները) հրապարակվում են նիստից երկու շաբաթ առաջ։
Մասնաժողովի օրակարգում լրացում կարող է լինել կրթահամալիրի տնօրենի առաջարկությամբ, եթե հարցին վերաբերող փաստաթղթերը պատրաստ են։
Մասնաժողովի արտահերթ նիստ կարող է գումարվել կրթահամալիրի տնօրենի առաջարկով կամ մասնաժողովի անդամների մեկ երրորդի պահանջով:
Մասնաժողովի նիստերը բաց են. դպրոցների, քոլեջի ղեկավարների, օրակարգում ընդգրկված հարցը (ծրագիր, նախագիծ, առաջարկություն, հաշվետվություն և այլ) ներկայացնողների մասնակցությունը պարտադիր է։ Նիստին կարող են հրավիրվել այլ մարդիկ։
Մասնաժողովն ունի իր էջը մանկավարժության կենտրոնի բլոգում և mskh.am-ում։