• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ՀՀ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մասնաժողովի աշխատակարգ

2017-2018 ուստարի

Կրթահամալիրի մասնաժողովի (այսուհետ` մասնաժողով) գործունեությունը որոշվում է «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի կանոնադրությամբ (կետ 23, 27, 48)։ 

Մասնաժողովը ձևավորում են կրթահամալիրի մասնախմբերի և ուսումնական կենտրոնների ղեկավարները: Մասնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը տնօրենի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի խորհուրդը (այսուհետ` խորհուրդ): Մասնաժողովը ղեկավարում է կրթահամալիրի փոխտնօրենը:

Մասնաժողովը սահմանված կարգով.

  1. քննարկում և կրթահամալիրի կառավարման խորհրդի հաստատմանն է ներկայացնում.
  • կրթահամալիրի զարգացման ծրագրերը, պետական աջակցությամբ իրականացվող ծրագրի տարեկան աշխատանքների բովանդակությունը, հաշվետվությունը.
  • կրթահամալիրում իրականացվող կրթական ծրագրերը, հետազոտական և մեթոդական աշխատանքների թեմաները, մասնաճյուղերի ուսումնական պլանները.
  • ուսուցման կազմակերպման ձևերը, առարկայական ծրագրերը, ուսումնական տարվա ընթացքում օգտագործման երաշխավորված ուսումնական ձեռնարկների ցանկը, սովորողների լրացուցիչ կրթության ծրագրերը.
  1. քննարկում և ընդունում է.
  • կրթահամալիրային ուսումնական նախագծերը, սովորողների նախասիրությունների զարգացման ստուգատեսների, ստեղծագործական հավաքների ծրագրերը, հաշվետվությունները.
  • կրթահամալիրում իրականացվող մասնագիտական վերապատրաստումների ցանկը, բովանդակությունը.
  • կրթահամալիրի հրատարակչական պատվերները:

Մասնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ամսական մեկ անգամ՝ ամսվա վերջին երեքշաբթի օրը: Մասնաժողովի նիստի օրակարգը mskh.am-ում հրապարակվում է ամսվա սկզբին, հարցը ներկայացնողին (ներկայացնողներին) որոշում է մասնաժողովի նախագահը։ Քննարկվող փաստաթղթերը (հղումները) հրապարակվում են նիստից երկու շաբաթ առաջ։

Մասնաժողովի օրակարգում լրացում կարող է լինել կրթահամալիրի տնօրենի առաջարկությամբ, եթե հարցին վերաբերող փաստաթղթերը պատրաստ են։

Մասնաժողովի արտահերթ նիստ կարող է գումարվել կրթահամալիրի տնօրենի առաջարկով կամ մասնաժողովի անդամների մեկ երրորդի պահանջով:

Մասնաժողովի նիստերը բաց են. դպրոցների, քոլեջի ղեկավարների, օրակարգում ընդգրկված հարցը (ծրագիր, նախագիծ, առաջարկություն, հաշվետվություն և այլ) ներկայացնողների մասնակցությունը պարտադիր է։ Նիստին կարող են հրավիրվել այլ մարդիկ։  

Մասնաժողովն ունի իր էջը մանկավարժության կենտրոնի բլոգում և mskh.am-ում։

Մասնաժողովի անհատական կազմը. 2017-2018 ուսումնական տարի