• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրը կունենա սեփական գյուղացիական-ուսումնական տնտեսությունը

Նկարագրություն: 
Բ-4 թաղամասում, կրթահամալիրին պատկանող 6000 քառ. մետր տարածքի վրա շուտով մի մեծ, գեղեցիկ, հոգատար սեբաստացուն վայել գյուղացիական- ուսումնական տնտեսություն կսկսի գործել՝ իր անասնաֆերմայով, տնկարանով, ջերմոցով, իհարկե, այդ ամենը խնամող հոգատար ու սրտացավ սովորող-դասավանդողով: Տիար Բլեյանը և նախաձեռնող խմբի անդամները շրջեցին տնտեսության տարածքով: Պայմանավորվեցին արվելիք գործի ընթացքի, հնարավոր զարգացումների մասին /ի գիտություն՝ նախաձեռնող խումբը ընդլայնվելու շատ լավ ու անհրաժեշտ հատկություն ունի/: Որոշվեց, այդ նպատակով այցելել ամենատարբեր ջերմոցներ, տնկարաններ, այգիներ, անասնաֆերմաներ՝ ծանոթանալ գործին ու սպասվելիք աշխատանքին, պատկերացում կազմել, մասնագետների հետ զրուցել, փորձի փոխանակումներ ունենալ: