«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Թումանյանական օրերի շրջանակում 2-րդ դասարանի սովորողներն իրենց դասվարների նախաձեռնությամբ և երաժշտության դասավանդող Մարինե Մկրտչյանի օգնությամբ բեմադրեցին «Չարի վերջը» երաժշտական ներկայացումը:
Քանի որ մեր բոլոր դասասենյակները շատ ընդարձակ են, լուսավոր, տեխնիկապես հագեցած ու ունեն դաշնամուր, ապա անհրաժեշտություն էլ չկար միջավայր փոխելու, և ներկայացումը բեմադրվեց հենց Հիմնական դպրոցի 2-րդ դասարանում: