Նկարագրություն:
Նոյեմբերի 17-ին, անցած հինգշաբթի, Գեղարվեստի կենտրոնում տեղի ունեցավ ռեժիսոր Մարիա Սահակյանի «Այդ ես չեմ» (I'm going to change my name) ֆիլմի ցուցադրություն – քննարկումը: Հանդիպումը ջերմ էր ու արևոտ, այդ օրվա եղանակի պես: Ու, չնայած երբեք պոետիկ ոչինչ չեմ գրում հանդիպումների նկարագրության մեջ, այն հենց այդպիսինն էր: Կարծես հազար տարվա ծանոթների զրույց լիներ: