• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» կրթական փոխանակումների ծրագրով ընդունելություն կազմակերպելու մասին

ՀՐԱՄԱՆ N 15-001

08.01.2015թ.

Վրաստանի Թբիլիսի քաղաքի թթ․ 118, 119, 120, 167, 132 դպրոցների ուսուցիչների և սովորողների 49 հոգիանոց խումբը (ցուցակը կցվում է) Վրաստանի հանրակրթական հաստատությունների հետ իրականացվող «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագրով Վրաստանի կրթության և գիտության աշխատողների ազատ արհմիության նախաձեռնությամբ և աջակցությամբ   հունվարի 11-14-ը լինելու է Երևանում, հյուրընկալվելու է կրթահամալիրում՝ ծանոթանալու կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրերին,  Հայաստանի պատմա-մշակութային վայրերին: Ընդունելությունը կազմակերպելու նպատակով.

  1. ընդունելության համակարգող ճանաչել Առնոլդ Բլեյանին, օգնական՝ Ռինա Շագինյան, Հռիփսիմե Առաքելյան.
  2. Առնոլդ Բլեյանին, Հռիփսիմե Առաքելյանին, Ռինա Շագինյանին՝ հունվարի 11-ին հյուրերին դիմավորել հայ-վրացական սահմանին՝ ապահովելով ուղեկցումը և մինչև կրթահամալիր ճանապարհը դարձնելով հայրենագիտական.
  3. ընդունելությունը կրթահամալիրի վրացախոսների ակումբների համար համարել ուսումնական աշխատանք.
  4. ձևավորել աշխատանքային-մասնագիտական խմբեր (հավելված 1).
  5. հավելված 1-ում նշված խմբերի ղեկավարները մինչև 2015թ. հունվարի 11-ը իրենց բլոգում հրապարակեն եռօրյա  աշխատանքային ծրագիր, կից նյութեր.
  6. Ռինա Շագինյանին և վրացախոսների ակումբներին՝ կազմել վրացի սովորողների հետ իրականացվող գործունեության եռօրյա (ժամը 09:00- 14:00) ծրագիր.
  7. Մասնակիցների գիշերումը կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների կենտրոնի՝ Դպրոց-պարտեզի, Հիմնական դպրոցի, Գեղարվեստի դպրոցի կացարաններում. պատասխանատու՝ Տաթև Բլեյան, Գոհար Բալջյան, Գայանե Առաքելյան.
  • 11 սովորող (աղջիկներ), 6  դասավանդող (կանայք)՝ Հիմնական դպրոցում
  • 8 դասավանդող (կին)՝ Գեղարվեստի դպրոցում
  • 19 դասավանդող (3 տղամարդ և 16 կին), 4 սովորող (տղա), վարորդը (տղամարդ)  Դպրոց պարտեզում
  1. ընդունել ի գիտություն Նաիրա Նիկողոսյանի, Առնոլդ Բլեյանի կազմած ընդունելության ծրագիրը (հավելված 2).
  2. սնունդը կազմակերպել.
  • նախաճաշը և ընթրիքը՝ յուրաքանչյուրին 300-ական դրամի չափով, Դպրոց-պարտեզի, Հիմնական դպրոցի, Գեղարվեստի դպրոցի խոհանոցներում,
  • ճաշը` 500-ական դրամի չափով, հունվարի 12-ին՝ Գեղարվեստի, հունվարի 13-ին՝ Նոր դպրոցի խոհանոցներում.
  1. հրամանին անհատապես ծանոթացնել ընդունելության բոլոր պատասխանատուներին։

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան