• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Digitec Expo2014 10-րդ ամենամյա ՏՀՏ/ԲՏ ցուցահանդեսին մասնակցության մասին

2014թ. հոկտեմբերի 3-ից 5-ը «Երևան էքսպո» կենտրոնում (Հակոբ Հակոբյան 3, «Մերգելյան» ինստիտուտի տարածքում) Digitec Expo 2014 10-րդ ՏՀՏ/ԲՏ ցուցահանդեսին կրթահամալիրի պատշաճ մասնակցության համար.

  1. ստեղծել աշխատանքային խումբ.

Ազնիվ Հովհաննիսյան
Գնել Հարությունյան
Գրիգոր Խաչատրյան
Զարուհի Առաքելյան
Տիգրան Պարսիլյան
Սեն Միքայելյան
Սյուզի Մարգարյան
կրթահամալիրի դպրոցների հանրակրթական դիջիթեքի պատասխանատուներ

  1. տաղավարում տեղադրել երկու էկրան, կրթահամալիրի բանները.
  2. դպրոցների ղեկավարների ներկայացմամբ հաստատել էքսպոյի մասնակիցների` կրթահամալիրի դպրոցների, ակումբների, նախագծային խմբերի ցուցակները և աշխատակարգը (հերթապահությունը). համակարգող՝ Նաիրա Նիկողոսյան.
  3. մասնակիցների համար պարտադիր համարել կրթահամալիրային տարբերանշանները` գլխարկ, շապիկ, բեյջ, կրծքանշան, տարբերանշանով նեթբուք և այլ.
  4. էքսպոյի ամբողջ ընթացքում կրթահամալիրի տաղավարում ապահովել Զարուհի Առաքելյանի, Տիգրան Պարսիլյանի կամ Սեն Միքայելյանի անընդհատ ներկայությունը.
  5. էքսպոն դիտել որպես մոբիլ դպրոցի ուսումնական տարածք.
  6. Դիջիթեք էքսպոյի լուսաբանումը` ռեպորտաժ, հարցազրույց, ներկայացում, քննարկում, ուսումնասիրություն, համարել մասնակիցների ուսումնական աշխատանքը.
  7. ցուցահանդեսին ներկայացվող ուսումնական նախագծերը.
  • Հանրակրթական Դիջիթեք ամենամյա բաց ստուգատես 2015. Ազնիվ Հովհաննիսյան և ընկերներ.
  • Հանրակրթական բնագիտական-տեխնիկական ստեղծագործության ամենամյա բաց ստուգատես 2015. Գնել Հարությունյան, Լևոն Արամյան և ընկերներ.
  • 25 տարի մոբիլ ու ստեղծական. ամենամյա բաց ստուգատես «Սեբաստացու օրեր կրթահամալիրում  կրթահամալիրի տոն 2014». Նաիրա Նիկողսյան, Սյուզի Մարգարյան և ընկերներ.
  • մոբիլ և ստեղծական ուսուցումը կրթահամալիրի դպրոցում, դասարանում, ակումբում, խմբում. պատասխանատու` կրթահամալիրի դպրոցների խմբեր, «Սեբաստացիներ» ստեղծագործական խմբեր` ուսուցչական, պատանեկան, մանկական  երգչախումբ, գործիքային խումբ, թատերախումբ...
  1. Սովորողների և դասավանդողների տրանսպորտային փոխադրումն իրականացնել կրթահամալիրի` հատուկ ձևավորված, «Հանրակրթական Դիջիթեք 2015» ցուցանակ կրող փոխադրամիջոցով. պատասխանատու` Լուսինե Մամիկոնյան.
  2. Տիգրան Պարսիլյանի, Ազնիվ Հովհաննիսյանի, Գնել Հարությունյանի  հայտերով տրամադրել անհրաժեշտ նյութեր և միջոցներ.
  • Էլ. գրատախտակ -2 հատ
  • Պրոյեկտոր - 2 հատ
  • Smart Response վահանակներ - 1 հավաքածու
  • Aver Media գրիչներ – 1 հավաքածու
  • Intel-ի նեթբուքներ - 10 հատ տաղավարում
  • Անհրաժեշտ լարեր, մարտկոցներ
  • Երկլեզու բուկլետներ` կրթահամալիրի, դիջիթեքի - 500-ական
  • Ինտերնետ կրիչ - 1:

   Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան