• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նոր դպրոցը Ալիբեկի բարձունքին

Նկարագրություն: 
Տոնական ու արևոտ տրամադրությամբ օր բացվեց մեզ համար ու շարունակվեց: Անհոգնել հաղթահարեցինք Ալիբեկի /դա նույն Թեղենիս լեռն է,պարզապես տեղացիները Ալիբեկ են անվանում/ բարձունքը`մոտ 2000 մետր:Վերելքի ճանապարհին մտանք Նեղուցի վանքը, որը 10-12-րդ դարերի կառույց է`այժմ խոնարհված:Աղոթեցինք, երգեցինք հոգևոր երգեր և ,ստանալով Աստծո օրհնությունը, շարունակեցինք ճանապարհը:Իսկ հետդարձի ճանապարհին մենք մեր հանգիստը վայելեցինք անտառի մի բացատում, խաղացինք, մարզվեցինք, ուրախացանք և տոնը իսկական տոն դարձրինք: Նոր դպրոցի սովորողներ: