• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Էրգրի բնակիչները՝ քրդեր

Նկարագրություն: 
Այն, որ քրդերի մոտ զարթոնք և ազգային ինքնագիտակցության աճ է տեղի ունենում և այն, որ միասնական պետականության ստեղծման գաղափարը քրդերի մոտ արագորեն հասունանում է, կասկած չի հարուցում: Գործընթացները տանում են քրդական պետականության (կամ պետականությունների) կայացմանը, որի մի մասը կարող է կայանալ հայկական պատմական տարածքների զգալի մասի վրա, ինչն էլ մեծապես պայմանավորելու է հայ-քրդական ապագա հարաբերությունները: Նշենք, որ ոչ միայն դեպի արաբական երկրներ հոսող Եփրատ և Տիգրիս գետերի ակունքներն են գտնվում Թուրքիայի քրդաբնակ տարածքներում, այլ նաև Արաքս գետի ակունքները: Այսինքն Մեծ Քուրդիստանի կայացման դեպքում քրդերի «ջրային ազդեցությունը» չի սահմանափակվելու միայն Իրաքի և Սիրիայի վրա, այլ նաև Հայաստանի, ինչու չէ նաև Ադրբեջանի և Իրանի վրա: Հայկական վերլուծական դաշտում քրդական թեմաներով քննարկումները հիմնականում ընթանում են այն հարթության վրա, թե արդյո՞ք մեզ ձեռնտու է Թուրքիայի տարածքում քրդական պետության ձևավորումը: Ավելի ճիշտ կլիներ քննարկումները ընթանային այն ուղղությամբ, թե ինչպիսի մոտեցում պետք է Հայաստանը որդեգրի քրդերի հետ հարաբերություններում: Չմոռանանք, որ «քրդական գործոնի» դերը անընդհատ կարևորվելու է, իսկ Իրաքյան Քուրդիստանը մեծ դեր է խաղալու տարածաշրջանային ապագա գործընթացներում, այդ պատճառով պետք է ավելի ակտիվ հարաբերությունների մեջ մտնել Իրաքյան Քուրդիստանի իշխանությունների հետ (թեև կլինեն Բաղդադի և Թեհրանի կողմից դժգոհություններ), պարզապես ավելի խորը հասկանալու քրդական արժեհամակարգը և արդյունավետ համագործակցության փորձ ձեռք բերելու համար: Բացի այդ, հավաստի աղյուրների համաձայն, ադրբեջանցիները բավականին ակտիվ են և բազմաթիվ պատվիրակություններ են գործուղում Իրաքյան Քուրդիստան: Հեղինակ` Սարգիս Մանուկյան