ՔԻչ առաջ վերջապես տեղի ունեցավ ուսումնական էքսպոյի պաշտոնական բացումը: Սկզբում ելույթ ունեցավ էքսպոյի կազմակերպիչ Ռաֆիկ Կակոյանը: Նա ասաց, որ արդեն տասը տարի է կազմակերպում են այս ցուցահանդեսները: Հետո նա ներկայացրեց բուհերի ղեկավարներին, որոնք այստեղ տաղավարներ ունեն: Նրանք ողջունեցին իրենց կոլեգաներին ու պատմեցին, թե ինչ են ներկայացնում այստեղ:
Բացումը շատ կարճ տևեց: Վերջում կազմակերպիչները հայտարարեցին, որ վաղը տեղի է ունենալու կլոր սեղան քննարկում: Նրանք ակնկալում են մասնակիցների ակտիվությունը:
Լիլիթ Սողոյան
info.mskh լրատու