Նկարագրություն:
Բարձրաքաշ Ս. Գրիգոր (Լուսավորիչ) վանքը գտնվում է Լոռու մարզի Դսեղ գյուղից հյուսիս-արևելք, Ձաղիձոր (Սաղուձոր) գետի անտառապատ ձորալանջին: Ներկայումս կիսավեր վիճակում գտնվող վանական համալիրը կազմում են երկու եկեղեցիները, գավիթը, մատուռները և Մամիկոնյանների իշխանական տոհմի գերեզմանոցը:
Միջնադարում Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանքը Հայաստանի հոգևոր և կրթական օջախներից մեկն էր: Այստեղ կրթություն էին ստանում Մամիկոնյանների իշխանական տոհմի ներկայացուցիները, իսկ հոգևորականները զբաղվում էին գիտական աշխատանքով:
Վանքը մասամբ վերակառուցվել է 1939թ-ին, իսկ 1969-ին նրա տարածքը պեղվել է: Ներկայումս վանքի պատերը կիսաքանդ են ու թեքված: