Նկարագրություն:
Ներկայացնում են միջին դպրոցի սովորողները:
Այսօր եղանք Երևանի թիվ 179, 158 և 52 հիմնական դպրոցներում: Ներկայացրեցինք կրթահամալիրում իրականացվող Դիջիթեգ 2013 ամենամյա ստուգատեսը. անվանակարգեր, մասնակցության հայտեր և այլն:
Ցավալին այն է, որ շատ քիչ աշակերտներ էին հետաքրքրված և որոնք պատկերացում ունեին նորագույն տեխնոլոգիաներից և մասնակցելու ցանկություն էին հայտնում:
Այնուամենայնիվ մենք մեծ սիրով պատասխանում էինք նրանց հարցերին, ոգևորում մեր սովորողների բլոգներով, ուսումնական նյութերով: