• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վենետիկցիները ևս սերում են արևելքից: «Հայերի Վենետիկը» գրքից

Վենետիկցիները նույնպես սերում են արևելքից: Սա իրականություն է: Իրականություն է նաև այն, որ հայերն ու վենետիկցիները ունեն մի շարք ընդհանուր գծեր:

Անառարկելի է այն փաստը, որ հայերի և վենետիկցիների միջև կան շատ ընդհանրություններ: Երկուսի մոտ էլ ազգային արժանապատվությունը գրավել է առաջին տեղը: Արևելքին հատուկ հոգևոր արժեքներով և ազդեցիկ գործերով երկու ժողովուրդներն էլ ցնցել են համաշխարհային քաղաքակրթությունը:

Վենետիկցիները բնավորությամբ շփվող են ու զվարճասեր: Այդպիսինն են նաև հայերը, չնայած այն ողբերգական իրադարաձություններին, որոնց միջով նրանք անցել են:

Երկու ազգերի պատմություններն էլ կապված են ջրի հետ. վենետիկցիներինը` ծովի հետ, իսկ հայերինը` ջրհեղեղի: Երկու ժողովուրդներն էլ ունեցել են մեծ սեր ձիերի հանդեպ: Վենետիկցիները սիրում էին իրենց ձիերով վարպետորեն ընթանալ փոքր հրապարակների լաբիրինթոսներում ու մանրավաճառանոցների նեղ արահետներում: Իսկ հայերի ամեհի երիվարները հայտնի են դարձել որպես ոսկեջրած ձիեր:

Մեր և վենետիկցիների կապվածության շարժառիթը վեր է եղել ամեն տեսակ պարզ արկածախնդրությունից կամ շահից: Մուսուլմանական նվաճողական քաղաքականությունը սրա պատճառներից մեկն էր: Հատկապես անխուսափելի սպառանալիք է եղել Թուրքիան հայերի ու վենետիկցիների համար:

Վենետիկցիների պատմությունը հասնում է մինչև Տրոյական պատերազմի ժամանակները, որի ընթացքում նրանք հիշատակվել են որպես հենետներ: Հոմերոսը նրանց անվանում է <<քաջարի զինվորներ, որոնք խիզախ Պիլեմենեի առաջնորդությամբ օգնության են հասել ծեր Պրիամոսին>>: Իսկ Սոփոկլեսի և Ստրաբոնի վկայությամբ Արարատ լեռան ասպետները միևնույն վեհանձն մղումով օգնում էին Տրոյային:

Վենետիկը ձևավորվել է Տորչելլո կղզում, երբ բարբարոսական ցեղերի ներխուժումներից խուսափելու համար վենետիկցիները Ալտինոյից եկան այստեղ: Վենետիկի ծովակը դարձավ սահման դեպի արևմուտքը: Փաստորեն Վենետիկը երկար ժամանակ եղավ Արևելքի սահմանների պահապանը` շարունակելով օգտվել վերջինիս հարստությունից` միաժամանակ պահպանելով ազգային ինքնավարությունը:

 

Լիլիթ Աղաջանյան