Նկարագրություն:
Այսօր կրթահամալիրում մեկնարկեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի համատեղ նախագիծը : Դեկանի տեղակալ Արմեն Շատվորյանի նախաձեռնությամբ օգոստոսի 22-29-ին կրթահամալիրում կազմակերպվում է համալսարանի և կրթահամալիրի Գեղարվեստի համատեղ նախագծային լաբորատորիայի աշխատանքային սեմինարը «Ճարտարապետական միջավայրի բարեկարգում մանր ճարտարապետական ձևերի օգտագործումով» թեմայով: