• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ճանաչենք և հիշենք: Տորմակավանք

Նկարագրություն: 
Տորմակավանքը կամ Տորմակ եկեղեցին 5-րդ դարի կառույց է, գտնվում է Լոռու մարզի Գյուլագարակ գյուղից 2կմ հարավ`Տորմակադուռ կոչվող հին բնակավայրի տեղում: Ցավոք, անվան ճշգրիտ ստուգաբանությունը չկա:Եկեղեցին այժմ ավերակ վիճակում է, պահպանված են միայն պատերը:Չնայած ավերակ վիճակին`ներկայումս էլ այն իր սլացիկությամբ ու վեհությամբ անջնջելի տպավորություն է թողնում:Ավելացնեմ նաև, որ հայտնի <<Տերն ու ծառան>> ֆիլմի որոշ դրվագներ նկարահանվել են եկեղեցու բակում: