• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Պատրաստվում ենք քննություններին. պե՞տք են արդյոք դրանք

Վերջանում է ուսումնական տարին, իսկ մենք սովորում ենք իններորդ դասարանում: Իններորդ դասարանցիների համար օրենքով նախատեսված են քննություններ: Բոլորս պատրաստվում ենք` առաջադրանքներն ենք լրացնում, ամենօրյա տնային աշխատանքներն ենք կատարում, գրքեր ենք կարդում: Իններորդ դասարանի ավարտական քննությունների մասին գրադարանում փոքրիկ քննարկում կազմակերպեցինք: Արդյո՞ք պետք են քննությունները իններորդ դասարանում, արդյո՞ք ավելորդ լարվածություն չեն առաջացնում ու չեն կտրում մեզ մեր ամենօրյա ուսումնական գործընթացից, արդյո՞ք հեշտ կհաղթահարենք դրանք: Ձեզ ենք ներկայացնում քննարկումից մի հատված: Հայտնեք ձեր կարծիքները նույնպես:

Մոնտաժը` Սուսանա Չալիկյանի, 9-րդ դասարան