Կրթահամալիրի 13 ուսուցիչներից բաղկացած ճամփորդների խումբը բարեհաջող տեղ է հասել: Եղել ենք Թամար թագուհու Վարձիա քաղաք-ամրոցում, Ախալցխայի Ռաբաթ ամրոցում: Մեզ շատ ջերմ դիմավորած վրաց գործընկերների հետ արդեն հասցրել ենք ծանոթանալ, ընկերանալ և այժմ գտնվում ենք Թբիլիսիի նրանց տներում: