• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կարգ, ժամանակացույց

Սովորողների գարնանային օլիմպիադայի անցկացման կարգ

  • Օլիմպիադայի մասին հայտարարությունը կայքում տեղադրվում է մեկ ամիս առաջ:
  • Օլիմպիադային մասնակցում են կրթահամալիրի բոլոր սովորողները, ինչպես նաև այլ հանրակրթական հաստատությունների սովորողներ:Կրթահամալիրի սովորողի մասնակցությունը իր խորացված ուսուցման, ընտրությամբ գործունեության դասընթացի օլիմպիադային պարտադիր է:
  • Օլիմպիադան բազմօրյա է:
  • Օլիմպիադայի աշխատանքների համակարգող-տնօրենը կրթահամալիրի 11-րդ դասարանի սովորողն է:
  • Օլիմպիադայի խնդիրները` ուսուցողական, հետազոտական առաջադրանքները, մանկավարժության կենտրոնի (Արմինե Թոփչյան) թույլտվությամբ մասնագետ պատասխանատուի, ուսուցիչ-պատասխանատուի և սովորող օգնականի կողմից տեղադրվում են կայքի «Սովորողների գարնանային օլիմպիադա» էջում:
  • Առաջադրանքները թարգմանվում են օտար լեզուներով (ռուսերեն, անգլերեն, վրացերեն, այլ), տեաղադրվում կայքի համպատասխան լեզուների բաժիններում:
  • Անհրաժեշտության դեպքում առաջադրանքին կցվում է ուղեցույց, գրականություն։
  • Առաջադրանքի վերջում «սովորողի կարծիք» և «այլ տեղեկություններ» բաժիններում սովորողը համապատասխան լրացումներ է կատարում:
  • Օլիմպիադայի կազմակերպման, արդյունքների գրանցման և ամփոփման պատասխանատուն կրթահամլիրի քննական կենտրոնն է:
  • Օլիմպիադայի օրերին կրթահամալիրի սովորողներին տնային այլ աշխատանք չի տրվում:
  • Առարկայական ուսուցիչը կազմակերպորեն աջակցում է մասնակից սովորողին, խրախուսում նրա մասնակցությունը:
  • 1-4-րդ դասարանցիների համար կազմակերպվում է դասարանական, խմբային և անհատական ռոդարիական-նախագծեր։ Օլիմպիկի կազմակերպական պատասխանատուն կրթահամալիրի՝քոլեջի 2-3-րդ կուրսերի ուսանողները, դասվարները, կրտսեր դպրոց-պարտեզների ղեկավարներն են։
  • Օլիմպիադայի առաջադրանքների կազմման, գնահատման և հաղթողների որոշման պատասխանատուներն են կրթահամալիրի տնօրենի հրամանով նշանակված ուսուցիչը և համապատասխան մասնագետը, որոնք կատարած աշխատանքի համար վճարվում են «Փորձարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի կողմից («Արտակարգ ունակություններ դրսևորած սովորողների ուսուցում» ուղղություն)։
  • Օլիմպիադայի 1-4-րդ դասարանի մասնակիցները մինչև ապրիլի 1-ը առաջադրանքների պատասխանները ուղարկում են օլիմպիադայի ([email protected]) հասցեով:
  • Օլիմպիադայի 5-11-րդ դասարանի մասնակիցները նախքան առաջադրանք կատարելը ստուգում են իրենց հայտի առկայությունը համապատասխան բաժնում (եթե հայտը չեն ուղարկել, առաջադրանքը կատարելուց առաջ հայտ են ներկայացնում), առաջադրանք(ներ)ը կատարելուց հետո, մինչև մարտի 16-ը, պատասխաններն ուղարկում են օլիմպիադայի ([email protected]) հասցեով: Մարտի 16-ից, ժամը 18.00-ից հետո ուղարկված պատասխանները չեն գնահատվելու:
  • Հանձնաժողովը մինչև ապրիլի 1-ը կրթահամալիրի կայքում կներկայացնի առաջադրանքների պատասխաների և արդյունքերի ամփոփ վերլուծություն: Մարտի 17-18-ը մասնակիցները կարող են հրավիրվել քննարկման:
  • Լավագույն պատասխանները կտեղադրվեն կայքի օլիմպիադաների էջում։
  • Օլիմպիկում հաղթող 1-4-րդ դասարանի մրցանակը մեկօրյա ճամփորդությունն է, անհատինը` մեկ ամսվա անվճար լողավազանի կտրոնը:
  • Խրախուսվում է սովորողի մասնակցությունն ավելի բարձր դասարանի օլիմպիադային։
  • 5-11-րդ դասարանների խրախուսական և հատուկ մրցանակ ստացողները պարգևատրվում են ուսումնահետազոտական 2-օրյա, 3-օրյա ճամբարի ուղեգրով: Կրթահամալիրում չսովորող մասնակիցների մրցանակները սահմանվում են առանձին:
  • Օլիմպիկի (1-4-րդ դասարանցիներ) փակումը կլինի ապրիլի 4-ին, ժամը 15.00, կրթահամալիրի մայր դպրոցում:
  • 5-11-րդ դասարանցիների արդյունքների ամփոփումը կլինի ապրիլի 9-ին, ժամը 12.00, կրթահամալիրի մայր դպրոցում:

 

Ժամանակացույց

Մարտի 1` ժամը 15 00 - օլիմպիադայի ծրագրի ներկայացում, կրթահամալիրի մարմարյա սրահ

Մարտի 5 ` ժամը 11 00 - օլիմպիադայի պաշտոնական բացում, մեծ մարզադահլիճ

Մարտի 7-28 - աշխատանք համացանցում, առաջադրանքների կատարում, մասնագետների հետ առաջադրանքների, պատասխանների քննարկումներ

Ապրիլի  4` ժամը 15 00 - 1-4-րդ դասարաննցիների օլիմպիկի պաշտոնական փակում

Ապրիլի  9` ժամը 12 00 - 5-11-րդ դասարաննցիների օլիմպիադայի պաշտոնական փակում