• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ինչու՞ սովորել գերմաներեն

 

Լեզուն հնարավոր է դարձնում մարդկանց փոխըմբռնումը, լեզվի միջոցով փոխանակվում են մշակույթը, գիտելիքները և ավանդույթները: Մտածողների, արվեստագետների, լրագրողների և ճանապարհորդների մի նոր սերնդի համար գերմաներեն լեզուն ակնառու առավելություն է: Եթե դու իսկապես ուզում ես 21-րդ դարի մարդ լինել, ապա այս լեզվի շնորհիվ կարող ես շատ ու շատ բաների հասնել, չէ՞որ ի վերջո ավելի քան 120 միլիոն մարդ ամբողջ աշխարհում հաղորդակցվում է հենց այս լեզվով: Գերմաներենի գիտելիքները մեծացնում են մասնագիտական կարողությունները, քանի որ մեծ առավելություն է մյուսներից մեկ քայլ առաջ լինել`գրագետ, բազմակողմանի զարգացած և հաղորդակցվելու ունակ միջազգային ասպարեզում: Գերմանիան` որպես ամենամեծ տնտեսություն ողջ Եվրոպական Միության տարածքում բազմաթիվ առաջարկներ ունի: Եվ ոչ միայն տնտեսության, այլև մշակութային ոլորտում: Մեզ քաջ հայտնի Գյոթեն, Մոցարտը, Բեթհովենը, ավստրիացի հոգեվերլուծաբան Ֆրոյդը, մեծ ֆիզիկոս Էյնշտեյնը և շատ այլ գիտնականներ և արվեստագետներ գրում և խոսում էին գերմաներեն: Գերմաներենը գիտության, գրականության, արվեստի և շատ այլ ոլորտների առաջատար լեզուներից մեկն է: Այսօր ամբողջ աշխարհի գրքի շուկայի 10%-ը գերմաներեն է: Սակայն գերմաներեն կարելի է սովորել ոչ միայն դպրոցներում կամ բուհերում: Գերմանական շատ կայքեր այսօր առաջարկում են online-դասընթացներ, որոնք մեծացնում են ինքնուրույնությունը` առաջարկելով քերականական գիտելիքներ, ինտերակտիվ առաջադրանքներ և գիտելիքները ստուգելու թեստեր: Ներկայացնեմ վերը նշված կայքերից ամենաարդյունավետները` www.deutsch-lernen.com, www.schubert-verlag.de/aufgaben/, www.lernen-mit-spass.ch/links/deutsch/grammatik.php.