ՀՐԱՄԱՆ
03․07․2017 թ .
Բանգլադեշյան պլեների «Կենսամշակութային արշավի դաջվածքներ՝ հետքերի հետքեր» նախագծով, կրթահամալիրում իրականացվող հեղինակային նախագծերի տարածման, կապերի հաստատման նպատակով կրթահամալիրի սովորողների և ուսուցիչների կրթամշակութային արշավը հուլիսի 4-7-ը Արցախում կազմակերպելու համար․
- հաստատել մասնակիցների ցուցակը (հավելված 1), արշավի ծրագիրը (հավելված 2).
- ճամփորդության ղեկավար նշանակել Քնարիկ Ներսիսյանին․
- մասնակիցների մեկնումը՝ հուլիսի 4-ին, ժամը 07:00, Ս. Երրորդություն եկեղեցու մոտից, Նորագավիթ - Արտաշատ - Արարատ - Արփայի հովիտ-Արենի եկեղեցի -Ամաղուի Նորավանքի կիրճ - Վայքի սբ. Տրդատ եկեղեցի - Սյունիքի դարպասներ - Գորիս. Ակսել Բակունցի տուն թանգարան - Հին Խնձորեսկ - Բերձոր - Շուշի երթուղով, վերադարձը՝ հուլիսի 7-ին, մինչև 20:00, Շուշի - Ստեփանակերտ- Գանձասար - Դադիվանք - Վարդենիս - Ներքին Գետաշեն - Կոթավանք - Հայրիվանք - Սևան - Երևան երթուղով.
- մասնակիցների տեղափոխումը կազմակերպել Նիսան 34 DR 635 մակնիշի մեքենայով, վարորդ՝ Գարիկ Առաքելյան (հեռ. 055 51 77 17).
- մասնակիցների կեցությունը հոգում է Շուշիի տեխնոլոգիական համալսարանը․
- հրամանին անհատապես ծանոթացնել բոլոր մասնակիցներին:
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան